ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 540 — Պետական կարիքների համար ապրանքներ մատակարարելու հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 540. Պետական կարիքների համար ապրանքներ մատակարարելու հիմքերը 1. Պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանր
Ամբողջ Տեքստ
Հոդված 540. Պետական կարիքների համար ապրանքներ մատակարարելու հիմքերը 1. Պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:
2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ սույն պարագրաֆի կանոններով: Սույն պարագրաֆով չկարգավորված մասով պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
