«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 նոյեմբերի 2014թ. ՍԴԱՈ - 55 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ /ՀՕ-67-Ն/ ԵՎ ԿԻՑ ՀՕ-68-Ն,
ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ
ՀՕ-77-Ն ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 2014թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների հաշվառմամբ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը /ՀՕ-67-Ն/ և կից ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն և ՀՕ- 77-Ն օրենքները, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին» գործն ընդունել քննության։
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով գործի դատաքննությունն սկսել 2015թ. մարտի 31-ին, ժամը 11.00- ին, գործի դատաքննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով, գործով զեկուցողներ նշանակել սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանին և Կ. Բալայանին։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող ակտերն ընդունած պետական մարմնին ՀՀ Ազգային ժողովին։
4. Գործի նյութերը տրամադրել նաև ՀՀ կառավարությանը պահանջելով երկամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարանին պարզաբանումներ ներկայացնել դիմումում և կից փաստաթղթերում առաջ քաշվող սահմանադրաիրավական բնույթի հիմնախնդիրների և առկա իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ։
5. Անհրաժեշտության դեպքում դիմումի ապահովման մասով դիմողների խնդրանքին անդրադառնալ սույն որոշման հիման վրա ՀՀ կառավարության կողմից ներկայացվելիք նյութերն ուսումնասիրելուց հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 նոյեմբերի 2014 թվականի
ՍԴԱՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 նոյեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
