Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 575 — Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 575AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 575 — Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 575. Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը 1. Ռենտան ծանրաբեռնում է հողամասը, շենքը, շինությունը կամ դրա վճարի դիմաց հանձնված այլ անշարժ գույք: Ռենտա վճարողի կողմից այդպիսի գույքն օտարելու դեպքում ռենտայի պայմանագրով նրա պարտավորությունները փոխանցվում են գույքը ձեռք բերողին: 2. Ռենտայով ծանրաբեռնված անշարժ գույքն այլ անձի սեփականությանը հանձնած ռենտա վճարողն այդ անձի հետ սուբսիդիար պատասխանատվություն է կրում ռենտա ստացողի պահանջներով, որոնք

Ամբողջ Տեքստ

Հոդված 575. Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը 1. Ռենտան ծանրաբեռնում է հողամասը, շենքը, շինությունը կամ դրա վճարի դիմաց հանձնված այլ անշարժ գույք: Ռենտա վճարողի կողմից այդպիսի գույքն օտարելու դեպքում ռենտայի պայմանագրով նրա պարտավորությունները փոխանցվում են գույքը ձեռք բերողին:

2. Ռենտայով ծանրաբեռնված անշարժ գույքն այլ անձի սեփականությանը հանձնած ռենտա վճարողն այդ անձի հետ սուբսիդիար պատասխանատվություն է կրում ռենտա ստացողի պահանջներով, որոնք ծագել են ռենտայի պայմանագիրը խախտելու հետևանքով, եթե այդ պարտավորության համար համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել