Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7712 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հուլիսի 2019թ. ՍԴԱՈ - 77 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՕՐԵՆՍԳՐՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 76-րդ հոդվածի, 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի հուլիսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումը: 2019 թվականի հուլիսի 1-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ (ԼԴ/3377/02/14 քաղաքացիական գործով) Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան հետևյալ հարցով «արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 76-րդ հոդվածը և 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին չեն հակասում այն մասով, որ չեն նախատեսում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու երկշաբաթյա ժամկետի ընթացքը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվելու դեպքում և հիմքով կասեցված համարելու իրավաչափ հնարավորություն, և արդյո՞ք այդպիսի հնարավորության բացակայությունը չի խախտում ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմերով յուրաքանչյուրին երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն ու դրանք սահմանափակելիս կիրառելի համաչափության սկզբունքը»:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, առկա են հիշյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքեր գործի քննությունը մերժելու համար։ Մասնավորապես, դիմողը, ըստ էության, բարձրացնում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության, այլ առավելապես դրանց կիրառման հարցեր: Բացի դրանից, Քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2016 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1290 որոշումը, իսկ նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2017 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշումը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 76-րդ հոդվածի, 213-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

12 հուլիսի 2019 թվականի

ՍԴԱՈ-77

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-77
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել