Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 50 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 50AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 50 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 50. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը 1. Հանրապետության նախագահին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: 2. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհել

Ամբողջ Տեքստ

Հոդված 50. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը 1. Հանրապետության նախագահին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

2. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

3. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի աշխատակազմի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Դատական դեպարտամենտի հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

5. Բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր մարմինների հանրային ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել