Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 9 — Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը 1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր: 2. Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս:

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Դատավարական ակտի հատկանիշները և պարտադիրությունը 1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր:

2. Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս:

3. Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար:

4. Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:

5. Յուրաքանչյուր դատավարական ակտում նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը: Դատավարական ակտը հաստատվում է իրավասու անձի ստորագրությամբ, իսկ եզրափակիչ դատավարական ակտը` նաև համապատասխան կնիքով:

6. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական ակտերին կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

7. Դատարանի և վարույթի հանրային մասնակցի կողմից իր իրավասության սահմաններում կայացված դատավարական ակտերը ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլ կազմակերպությունների կողմից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել