ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենքի 10 հոդվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «28) լուծում է Գերագույն խորհրդի պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը»:
2. Օրենքի 15 հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) լուծում է Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուներին, տեղական խորհուրդների պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը»:
3. Օրենքի 21 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Գերագույն խորհրդի համաձայնության»: II. «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը` օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 43. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածուն չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության»: III. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հ այաստանի Հ անրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան 26 ապրիլի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-1040-I.-ՀՕ-98 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ», ԵՎ «ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-98 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/8 (1060) 30 ապրիլ, Հոդ.111 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 29.03.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.04.1994 Հիմնական ակտ 29.03.1994, ՀՕ-98 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 1994 թ.
- Գործի #:
- ՀՕ-98
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
