Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7325 հոկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-73)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հոկտեմբերի 2011թ. ՍԴԱՈ - 73 | ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3- րդ մասի «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի.

ա/ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված տվյալների ներկայումս ՀՀ ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիման վրա 20-ից ավելի անավարտ գործեր են գտնվում դատական քննության փուլում, և կարևորելով սահմանադրական սույն վեճի արագ լուծման անհրաժեշտությունը գործի դատաքննությունն սկսել 2011թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բ/ գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն գործով որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին։

5. Սույն գործի քննության հետ կապված սահմանադրական դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով ս.թ. նոյեմբերի 8-ին նշանակված գործի դատաքննությունը տեղափոխել դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին ուժը կորցրած ճանաչելով ՀՀ սահմանադրական դատարանի 13.09.2011թ. ՍԴԱՈ-68 որոշման 1-ին կետը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 հոկտեմբերի 2011 թվականի

ՍԴԱՈ-73

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-73
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել