ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 70 — Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 70. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում (վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն ) 1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով: 2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-166-Ն ) 3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել` ա) պարտադիր զինվոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 70. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում (վերնագիրը փոփ.
08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն ) 1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով: 2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-166-Ն ) 3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել` ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո. բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում. գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: 4.1. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ուսումնական ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով:
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են Լիազոր մարմնի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում կուրսանտների, ադյունկտների ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով, որը հաստատում է կառավարությունը:
10. Լիազոր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտ շրջանավարտներին համապատասխան նախարարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում: (70-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-236-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 16.04.26 ՀՕ-166-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (հոդվածը 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը) (24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ` համաձայն 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի ) (հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից) ( 16.04.26 ՀՕ-166-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
