Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐՏԻՆ ՋԻԼԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐՏԻՆ ՋԻԼԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6314 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 նոյեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 63 | ՄԱՐՏԻՆ ՋԻԼԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 նոյեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Մարտին Ջիլավյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարտին Ջիլավյանը (այսուհետ` դիմող) դիմել է Սահմանադրական դատարան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ և 39.2-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին և 81-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/3033/04/21 սնանկության գործի դատավարական նախապատմությունը, ինչպես նաև վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածները դիմողը նշում է. Ստացվում է մի իրավիճակ, երբ ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը քննարկելիս սնանկության դատարանը իրավունք և պարտականություն չունի բովանդակային առումով ստուգել ներկայացված դիմումի հիմքերը և հիմնավորումները, այդ թվում դիմումի հիմքում ընկած պահանջի հիմնավորվածությունը և չափը: Սնանկության դատարանը, ըստ էության, կաշկանդված է դիմումը մերժելու սպառիչ հիմքերով, որոնք առավելապես ունեն ընթացակարգային և ձևական բնույթ և որևէ կերպ չեն երաշխավորում ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման թույլտվություն տալու վերաբերյալ գործընթացի օրինականությունը, ինչպես նաև այդ գործընթացում ապահովված իրավունքի առարկայի սեփականատերերի իրավունքները»: Դիմողը փաստում է. (…) պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջի ապահովման նպատակով Լալա Եդիգարյանի և Վարդան Ջիլավյանի կողմից գրավադրվել է թվով երկու այլ անշարժ գույքեր որոնք բանկի կողմից ի սեփականություն են ընդունվել շուկայականից ակնհայտորեն ցածր գնով: Բանկի կողմից ի սեփականություն ընդունելու արժեքները ակնհայտորեն ցածր են նաև ի սկզբանե պայմանագրով որոշված գներից: Ինչպես նշվեց, պարտատերը երկու անշարժ գույք արդեն իսկ ի սեփականություն է ընդունել. յուրաքանչյուրը 15.000.000 ՀՀ դրամով, այսինքն ընդհանուր 30.000.000 ՀՀ դրամով, այն դեպքում, երբ գույքերից մեկի արժեքը կազմում է 27.000.000 ՀՀ դրամ, իսկ մյուսը 18.300.000 ՀՀ դրամ (ընդհանուր 45.300.000 ՀՀ դրամ)»: Ըստ Դիմողի Ստացվում է, որ Պարտապանին արդեն իսկ պատճառվել է 15.300.000 ՀՀ դրամի վնաս, որպիսի պայմաններում Դատարանը որոշել է Բանկին թույլատրել արտադատական կարգով իրացնել Տավուշի մարզ, համայնք Այրում, գյուղ Հաղթանակ 1/2-3 հասցեում գտնվող և Տավուշի մարզ, համայնք Կողբ, գյուղ Կողբ, 15 փողոց, 22 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 39.000.000 ՀՀ դրամ այն պարագայում, երբ ըստ պարտատիրոջ ներկայիս պահանջի չափը կազմում է 11.209.684 ՀՀ դրամ»: Դիմողն ընդգծում է. Նշվածից հետևում է, որ սնանկության դատարանի կողմից ոչ միայն դատական ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե նախորդ ժամանակահատվածում պարտատիրոջ կողմից գրավադրված գույքերը ի սեփականություն ընդունելուց հետո առհասարակ պարտապանը ունի պարտավորություն պարտատիրոջ հանդեպ թե ոչ և եթե այո, ապա իրականում որքան է կազմում այն, այլև այն հանգամանքը, որ ընդամենը 11.209.684 ՀՀ դրամ պայմանական պարտավորության դիմաց, բանկը ցանկանում է արտադատական կարգով իրացնել 39.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով երկու գրավադրված գույքեր: Դատարանը որևէ իրավական հնարավորություն էլ չունի, որ գնահատի այդ հանգամանքը»: Դիմողը փաստում է. (…) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ և 39.2-րդ հոդվածները նախատեսում են ապահովված իրավունքի առարկայի սեփականատերերի սեփականությունից զրկման հետ կապված իրավահարաբերություններ, սակայն, այնքանով, որքանով, որ սնանկության դատարանի համար չեն նախատեսում պարտատիրոջ դիմումի և դիմումի հիմքում ընկած պարտավորության, ինչպես նաև պարտավորության չափի և գրավադրված գույքերի արժեքների անհամեմատ անհամապատասխանության դեպքում արտադատական կարգով գրավադրված գույքը իրացնելու օրինականության ստուգման իրավունք և պարտականություն և այդ հիմքով դիմումը մերժելու հնարավորություն չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 81-րդ հոդվածներին»: Դիմողը նշում է. (…) վիճարկվող իրավական նորմերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին (…)»: Ըստ դիմողի վերոնշյալը հիմնավորվում է նրանով, որ (…) ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը բավարարվելուց հետո պարտատիրոջ կողմից գրավադրված գույքի իրացման դեպքում: (…) գրավադրված գույքի իրացումը չի կատարվում սնանկության վարույթում և ըստ այդմ չեն գործում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված երաշխիքները և գույքի սեփականատերերի դատական պաշտպանության հնարավորությունները, իսկ մյուս կողմից այդ պարագայում գրավադրված գույքի իրացումը չի կատարվում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կանոններով, և ըստ էության, գրավադրված գույքի սեփականատերը չի օգտվում նաև այդ հոդվածով նախատեսված իր դատական պաշտպանության հնարավորություններից»: Դիմողն ընդգծում է. Վերոգրյալից հետևում է, որ ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը բավարարվելուց հետո պարտատիրոջ կողմից գրավադրված գույքի իրացման դեպքում գրավադրված գույքի սեփականատերը չունի գործնականում արդյունավետ դատական պաշտպանության միջոցներ և հնարավորություններ: Տվյալ պարագայում գրավադրված գույքի իրացումը չի հանդիսանում դատական բռնագանձում և չի հանդիսանում արտադատական կարգով իրականացվող բռնագանձում, այլ միջանկյալ իրավական կարգավիճակ ունեցող գործընթաց է, որի վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությունը կարգավորումներ չի նախատեսում»: Ամփոփելով դիմումով նշվածը դիմողը եզրահանգում է, որ Սահմանադրական դատարան դիմելու իր ակնկալիքն այն է, որ եթե Սահմանադրական դատարանը վիճարկվող իրավական ակտը ճանաչի Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա ինքը հնարավորություն կստանա դիմելու Վճռաբեկ դատարան, որպեսզի վերանայվեն իր նկատմամբ կայացված դատական ակտերը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ « անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածների և Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասելու վերաբերյալ դիրքորոշման վկայակոչմամբ: Ավելին, դիմողն այս համատեքստում դիրքորոշում է հայտնել առ այն, որ (…) ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը քննարկելիս սնանկության դատարանը իրավունք և պարտականություն չունի բովանդակային առումով ստուգել ներկայացված դիմումի հիմքերը և հիմնավորումները, այդ թվում դիմումի հիմքում ընկած պահանջի հիմնավորվածությունը և չափը: Սնանկության դատարանը, ըստ էության, կաշկանդված է դիմումը մերժելու սպառիչ հիմքերով, որոնք առավելապես ունեն ընթացակարգային և ձևական բնույթ և որևէ կերպ չեն երաշխավորում ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման թույլտվություն տալու վերաբերյալ գործընթացի օրինականությունը, ինչպես նաև այդ գործընթացում ապահովված իրավունքի առարկայի սեփականատերերի իրավունքները»: Այս առումով կարևոր է ընդգծել, որ Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների, մասնավորապես 39.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով: Այսինքն նշված հոդվածով, ըստ էության, նախատեսված է անձին սնանկ ճանաչելուն հաջորդող իրավական գործընթաց ուղղված պարտապանի նկատմամբ ապահովված իրավունքներ ունեցող պարտատիրոջ իրավունքների պատշաճ իրացման երաշխավորմանը: Բացի դրանից, Սնանկության մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես 39.2-րդ հոդվածով, նախատեսված են նաև պարտապանի իրավունքների երաշխավորմանն ուղղված հետևյալ իրավակարգավորումները.

1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին և կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:

2. Եթե պարտապանը կամ կառավարիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը: (…)»:

Այսպիսով, Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է ապահովված իրավունքի առարկայի իրացման հստակ ընթացակարգ, որի կիրառման բնույթը, ըստ էության, պայմանավորված է նշված գործընթացում հենց պարտապանի ակտիվ գործողություններով կամ անգործությամբ: Մասնավորապես սնանկության դատարանը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է որոշել պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, եթե պարտապանը կամ սնանկության կառավարիչն առարկություն են ներկայացրել ապահովված պարտատիրոջ դիմումի կապակցությամբ: Ինչ վերաբերում է պարտապանի կամ սնանկության կառավարչի կողմից ապահովված պարտատիրոջ դիմումի կապակցությամբ սահմանված ժամկետում դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված դիրքորոշմամբ դրան չառարկելու դեպքերին, ապա այս առումով ևս օրենքով, ըստ էության, նախատեսված են պարտապանի իրավունքների ապահովմանն ուղղված երաշխիքներ: Նման դեպքերում սնանկության դատարանը կաշկանդված է Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված ապահովված պարտատիրոջ դիմումը մերժելու հիմքերի բացակայությունն ստուգելու պարտականությամբ: Մասնավորապես սնանկության դատարանը կարող է ապահովված պարտատիրոջ դիմումը մերժել, եթե 1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք, 2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր, 3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման: Բացի դրանից, քննարկվող համատեքստում հարկ է ընդգծել, որ պարտապանի կողմից ապահովված պարտատիրոջ դիմումի կապակցությամբ սահմանված ժամկետում դիրքորոշում չներկայացնելու կամ ներկայացված դիրքորոշմամբ դրան չառարկելու պարագայում, երբ բացակայում են Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դիմումը մերժելու հիմքերը, ինքնին առարկայազուրկ են դառնում սնանկության դատարանի կողմից ապահովված պարտատիրոջ պահանջի չափը չհաստատելը և ապահովված իրավունքների առարկայի իրացում չթույլատրելը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածների հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին: 3.2. Դիմողի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածների վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումների կապակցությամբ սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 39.1-ին և 39.2-րդ հոդվածների վերաբերյալ դիմողի ներկայացրած դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Այսպես դիմողը վկայակոչել է այն հանգամանքը, որ (…) Պարտապանին (…) պատճառվել է 15.300.000 ՀՀ դրամի վնաս, որպիսի պայմաններում Դատարանը որոշել է Բանկին թույլատրել արտադատական կարգով իրացնել Տավուշի մարզ, համայնք Այրում, գյուղ Հաղթանակ 1/2-3 հասցեում գտնվող և Տավուշի մարզ, համայնք Կողբ, գյուղ Կողբ, 15 փողոց, 22 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 39.000.000 ՀՀ դրամ այն պարագայում, երբ ըստ պարտատիրոջ ներկայիս պահանջի չափը կազմում է 11.209.684 ՀՀ դրամ»: Ուշագրավ է, որ դիմողը նաև ընդգծել է, որ Նշվածից հետևում է, որ սնանկության դատարանի կողմից ոչ միայն դատական ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե նախորդ ժամանակահատվածում պարտատիրոջ կողմից գրավադրված գույքերը ի սեփականություն ընդունելուց հետո առհասարակ պարտապանը ունի պարտավորություն պարտատիրոջ հանդեպ, թե ոչ և եթե այո, ապա իրականում որքան է կազմում այն, այլև այն հանգամանքը, որ ընդամենը 11.209.684 ՀՀ դրամ պայմանական պարտավորության դիմաց, բանկը ցանկանում է արտադատական կարգով իրացնել 39.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով երկու գրավադրված գույքեր»: Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև թիվ ՍնԴ/3033/04/21 սնանկության գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն իրավիճակում դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես սնանկության դատարանը 20.12.2021 թ. թիվ ՍնԴ/3033/04/21 սնանկության գործով կայացրած վճռով Մարտին Ջիլավյանին ճանաչել է սնանկ: Այնուհետև սնանկության դատարանը 15.03.2022 թ. կայացրել է «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշում, որով բավարարել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումը հաստատելով Մարտին Ջիլավյանի նկատմամբ բանկի պահանջը 11.209.684 ՀՀ դրամի չափով բանկին թույլատրելով արտադատական կարգով իրացնել գրավի առարկաները: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն գործով 27.05.2022 թ. կայացրած որոշմամբ մերժել է Մարտին Ջիլավյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը օրինական ուժի մեջ թողնելով թիվ ՍնԴ/3033/04/21 սնանկության գործով Սնանկության դատարանի կողմից 15.03.2022 թ. կայացված որոշումը: Վճռաբեկ դատարանը 07.09.2022 թ. որոշմամբ մերժել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2022 թ. որոշման դեմ Մարտին Ջիլավյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Վերոշարադրյալի հաշվառմամբ նկատի ունենալով նաև դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիմքում ընկած է թիվ ՍնԴ/3033/04/21 սնանկության գործի շրջանակներում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածների կիրառման իրավաչափության հարցը, որը դիմողը քողարկել է ձևականորեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցը վիճարկելու միջոցով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մարտին Ջիլավյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Վ.Գրիգորյան

14 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել