ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Պրոբացիայի ծառայողի երդումը 1.
Ամփոփում
Հոդված 16. Պրոբացիայի ծառայողի երդումը 1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակվող անձինք (բացառությամբ առանց ընդհատման Պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխման, փոխադրման կամ առաջխաղացման դեպքերի) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև Նախարարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Պրոբացիայի ծառայողի երդումը 1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայողի պաշտոնի նշանակվող անձինք (բացառությամբ առանց ընդհատման Պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխման, փոխադրման կամ առաջխաղացման դեպքերի) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև Նախարարի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում. «Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս»:
2. Պրոբացիայի ծառայողը երդում տալիս է անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Պրոբացիայի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահվում է նրա անձնական գործում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
