ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 185 — Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը 1.
Ամփոփում
Հոդված 185. Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը 1. Անձին՝ առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության իր կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք պարունակող բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշա
Ամբողջ Տեքստ
Հոդված 185. Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը 1. Անձին՝ առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության իր կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք պարունակող բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) բռնություն գործադրելու սպառնալիքով, 2) հղի կնոջ նկատմամբ, 3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 4) անչափահասի նկատմամբ, 5) մի խումբ անձանց կողմից, 6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կամ 7) շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է բռնություն գործադրելով կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
