ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 739 — Ռիսկի բաշխումը կողմերի միջև 1.
Ամփոփում
Հոդված 739. Ռիսկի բաշխումը կողմերի միջև 1. Շինարարական կապալի պայմանագրի առարկա շինարարական օբյեկտի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ օբյեկտը պատվիրատուի կողմից ընդունելը կրում է կապալառուն: 2. Եթե մինչև պատվիրատուի կողմից շինարարական օբյեկտն ընդունելն այն փլուզվել կամ վնասվել է պատվիրատուի տրամադրած անորակ նյութերի (մասերի, կառուցվածքների) կամ սարքավորումների կամ պատվիրատուի տված սխալ ցուցումները կատարելու հետևանքով, կապալ
Ամբողջ Տեքստ
Հոդված 739. Ռիսկի բաշխումը կողմերի միջև 1. Շինարարական կապալի պայմանագրի առարկա շինարարական օբյեկտի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ օբյեկտը պատվիրատուի կողմից ընդունելը կրում է կապալառուն:
2. Եթե մինչև պատվիրատուի կողմից շինարարական օբյեկտն ընդունելն այն փլուզվել կամ վնասվել է պատվիրատուի տրամադրած անորակ նյութերի (մասերի, կառուցվածքների) կամ սարքավորումների կամ պատվիրատուի տված սխալ ցուցումները կատարելու հետևանքով, կապալառուն իրավունք ունի պահանջել վճարելու նախահաշվով նախատեսված ամբողջ աշխատանքի արժեքը, պայմանով, եթե ինքը կատարել է սույն օրենսգրքի 714 հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
