Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/2639/05/16
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/2639/05/16

Վճռաբեկ դատարանՎԴ/2639/05/1613 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 28.12.2015 թվականի կամերալ մաքսային ստուգման թիվ 0019 ակտը ն 28.12.2015 թվականի ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին թիվ 0019 որոշումը վերացնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆի

Ամբողջ Տեքստ

12:28» ՏՅ»

ար ՏՏ. 142/--

ՏՏ ԱՑ ի

կ ՈՏՔ: Տ"

ՀԱՏԱՃ ՏԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2639/05/16

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2639/05/16

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝ Ա. Թովմասյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2022 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 28.12.2015 թվականի կամերալ մաքսային ստուգման թիվ 0019 ակտը ն 28.12.2015 թվականի ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին թիվ 0019 որոշումը վերացնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 28.12.2015 թվականի կամերալ մաքսային ստուգման թիվ 0019 ակտը ն 28.12.2015 թվականի ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին թիվ 0019 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.02.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 05.12.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողո. է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Ա. Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքնեիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի Լին մասը, 43-րդ հոդվածի Լին մասի «ա» ն «բ» կետերը, իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Կառավարության ն Վրաստանի Կառավարության միջն մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին» 15.10.2007 թվականի համաձայնագրի 5-րդ ն 6-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության անվամբ տեղափոխվող բեռի տեսակի, քանակի, քաշի, տեղափոխող տրանսպորտային միջոցի, ինչպես նան մատակարարի վերաբերյալ տվյալները Վրաստանի Հանրապետության ն Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացված :հաշիվ-ապրանքագրերում նույնական են, սակայն առկա է տարբերություն տեղափոխվող ապրանքի արժեքների ն առաքման պայմանի մեջ: Արտահանման երկրում ներկայացված հաշիվ-ապրանքագրերում բեռի արժեքը եղել է 35.221,99 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ ներմուծված ն մաքսային մարմիններին ներկայացված հաշիվ-ապրանքագրերում այն ներկայացվել է ցածր՝ 20.186 ԱՄՆ դոլար:

Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքները չի դիտարկել պատճառահետնանքային կապի մեջ ն չի գնահատել, թե գործարքի կողմերի համար այն ինչ փաստացի հետնանքներ է առաջացրել: Ակնհայտ է, որ հաշիվ-ապրանքագրերում գործարքի արժեքը ցածր ներկայացնելը ձեռնտու էր միայն ՀՀ ներմուծող ընկերությանը, քանի որ վերջինս այդ պարագայում վճարում է պակաս մաքսային վճարներ, իսկ մատակարարող թուրքական ընկերության Ա Վրաստանից վերաարտահանող ընկերության համար ապրանքների արժեքը իրականից ավելի բարձր ներկայացնելը որնէ տրամաբանական բացատրություն չունի, քանի որ, ապրանքների արժեքն արհեստականորեն բարձրացնելով, արտահանող կազմակերպությունը կարող էր առանց որնէ տրամաբանության կրել վնասներ՝ հարկային ավել վճարումներ կատարելու տեսքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մաքսային մարմինն ունեցել է Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ոչ հավաստի դիտարկելու հիմնավոր կասկածներ ն դրանց արժանահավատության մեջ հավաստիանալու նպատակով, ինքնուրույն, իր հաշվին ձեռնարկել

3

է միջոցներ այլ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, այսինքն` իրականացրել է համապատասխան հարցումներ ն ձեռք է բերել բավարար ապացույցներ, որոնցով հաստատել է Ընկերության կողմից ոչ արժանահավատ տեղեկություններ Ա փաստաթղթեր ներկայացնելու փաստը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում կատարվել է գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկում, ուսումնասիրվել են Ընկերության հաշվապահական, ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, կատարվել է նան հայտարարագրված տվյալների համադրում, որի արդյունքում պարզվել է, որ Ընկերության կողմից հայտարարագրվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ, ինչի արդյունքում Ընկերությանն առաջադրվել է մաքսային արժեքները պակաս հայտարարագրելու հետնանքով քիչ վճարված մաքսային վճարների վճարման պահանջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության Ստուգումների պլանավորման Ա ռազմավարության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Հ. Գրիգորյանի կողմից 12.11.2015 թվականին կազմվել է Ընկերության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական տեղեկանք, որով, որպես վերլուծական աշխատանքի իրականացման հիմք, նշվել է Ընկերության 08.07.2012 թվականի թիվ Շ 19608 մաքսային հայտարարագիրը՝ կից փաստաթղթերով, Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 28.10.2015 թվականի թիվ 16681) գրությանը կից տեղեկատվությունը: Վերլուծության ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը 08.07.2015 թվականի թիվ Շ 19608 հայտարարագրով՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ձնակերպել է ԵԷԷՔՕ՛1ՏՃիՏ-ՇԷՕ ԼԼՇ (Վրաստան) ընկերությունից գնված ն ՀՀ տարածք ներմուծված 9.136կգ բրուտտո ն 8.755,8կգ նետտո քաշերով 300 հատ էլեկտրական գազօջախներ, էլեկտրական վառարաններ ն գազօջախի մասեր: Հայտարարագրված ապրանքների ընդհանուր հաշիվ-ապրանքագրային արժեքը /հաշվին- ապրանքագիր թիվ Լէ 02 առ 03.07.2015թ./ կազմել է 20186 ԱՄՆ դոլար՝ Շ/Ք Երնան մատակարարման բազիսային պայմանով, մաքսային արժեքների հանրագումարը՝ 10.156.409 դրամ:

Վրաստանի մաքսային ծառայության 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն՝ ԲԷԷ»Ք0՛1ԹՃիՏ-ՇԷՕ ԼԼՇ (Վրաստան) ընկերությունը՝ համաձայն 03.07.2015 թվականի թիվ 29 հաշիվ-պրանքագրի Վրաստանից Ընկերությանն է մատակարարել 35.221,99 ԱՄՆ դոլար ընդհանուր հաշիվ-ապրանքագրային արժեքով /ՒՇՃ Բաթումի մատակարարման բազիսային պայմանով/ ապրանք:

4

Համադրելով 08.072015 թվականի թիվ 19608 հայտարարագրով ներկայացված տվյալները Վրաստանի մաքսային ծառայությունից ստացված արտահանման երկրի մաքսային մարմինների տեղեկությունների հետ՝ պարզվել է, որ Ընկերության մոտ առաջանում են պակաս վճարված մաքսային վճարներ, ուստի առաջարկվել է 08.07.2015 թվականի թիվ Շ19608 հայտարարագրի մասով Ընկերությունում իրականացնել կամերալ մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 87).

2) ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի պետը, հիմք ընդունելով 12.11.2015 թվականին կազմված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը՝ Ընկերության կողմից մաքսային օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայության վերաբերյալ, 12.11.2015 թվականի զեկուցագրով հետբացթողումային հսկողության վարչության պետի ժ/պ Հ. Հակոբյանին առաջարկել է Ընկերությունում իրականացնել կամերալ մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 86).

3) «Ապավեն» ՍՊԸ-ի 23.12.2015 թվականի թիվ Ւ/15-138 գրության համաձայն՝ 2015 թվականի հուլիս ամսվա ընթացքում Բաթումի-Երնան բեռնափոխադրման պարագայում Բաթումի քաղաքից մինչն Բագրատաշենի Մ/Կ հատվածի համար մեկ բեռնատարի 9-10 տոննա բեռի ընդհանուր քաշով տեղափոխման արժեքը կարող էր կազմել 650-750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 106).

4) ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության կողմից 28.12.2015 թվականին կազմվել է կամերալ ստուգման թիվ 0019 ակտը, որի համաձայն՝ Ընկերությունում իրականացվել է կամերալ մաքսային ստուգում՝ 08.07.2015 թվականի թիվ Շ 19608 հայտարարագրով Արարատյան Տ/Մ ձնակերպված ապրանքների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների արժանահավատության ստուգման վերաբերյալ:

Ստուգման ժամանակ իրականացվել են հետնյալ միջոցառումները. Մաքսային ստուգում՝ ներմուծված ապրանքների հայտարարագրման ժամանակ ներկայացված տեղեկությունները Վրաստանի մաքսային ծառայությունից ստացված արտահանման ժամանակ ներկայացված հաշիվ-ապրանքագրերի տվյալների հետ համադրելու միջոցով:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 08.07.2015 թվականի թիվ Շ 19608 մաքսային հայտարարագրով «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձնակերպել է վրացական Ք66քօէոճոՏ-Շ6օ ԼԼՇ ընկերության կողմից մատակարարված 9.136կգ բրուտտո ն 8.755,8կգ նետտո քաշով (մեկ բեռնատար իր կիսակցորդով՝ ՕԷՕ597/ 87295 պետհամարանիշի) 300 հատ էլեկտրական գազօջախներ, էլեկտրական վառարաններ ն գազօջախի մասեր` մաքսային ձնակերպումների ժամանակ ներկայացնելով ՔՇծշքօէ՛ճոՏջ-ՇՇՕ ԼԼՇ (Վրաստան) ընկերության կողմից դուրս գրված 03.07.2015 թվականի թիվ 1Է02 հաշիվ- ապրանքագիրը 20186 ԱՄՆ դոլար արժեքով (Լ ԱՄՆ դոլարը - 474.39 դրամ)՝ Շ|/Ք Երնան մատակարարման պայմանով: Հայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 10.156.409 դրամ (10152420 դրամի էլ.սարքավորումներ ն 3.89 դրամի էլ.սարք.մասեր):

5

Վրաստանի մաքսային ծառայության՝ 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 գրությամբ ստացված տեղեկության համաձայն՝ Խճա«քօէ՛ճոտՏ-Շօօ ԼԼՇ (Վրաստան) ընկերությունը Ընկերությանը ՕԷՕ597/ 87295 պետհամարանիշով մեկ տրանսպորտային միջոցով մատակարարել է 9.136 կգ բրուտտո Ան 8.616 կգ նետտո քաշով 300 հատ ընդհանուր քանակով էլեկտրական գազօջախներ, էլեկտրական վառարաններ ն գազօջախի մասեր` համաձայն Թ66քօէ՛ճոտՏ-Շ6օ ԼԼՇ (Վրաստան) ընկերության 03.07.2012 թվականի թիվ 29 հաշիվ- ապրանքագրի 35.221,99 ԱՄՆ դոլար արժեքով (1 ԱՄՆ դոլարը - 474.39 դրամ)՝ ԲՇՃ Բաթումի մատակարարման պայմանով (35.191,43 ԱՄՆ դոլարի էլ.սարքավորումներ ն 3056 ԱՄՆ դոլարի էլ.սարք.մասեր):

Մաքսային ստուգման ընթացքում կատարվել է հարցում «Ապավեն» ՍՊ ընկերությանը՝ վերը նշված ապրանքների՝ մինչն ՀՀ սահման տեղափոխման արժեքը որոշելու նպատակով: «Ապավեն» ՍՊ ընկերության 23.12.2015 թվականի թիվ Ւ/15-138 գրությամբ տրամադրված տեղեկության համաձայն՝ 2015 թվականի հուլիս ամսին Վրաստանի Բաթումի քաղաքից մինչն Բագրատաշենի մաքսային կետ 1 բեռնատար ավտոմեքենայով 9-10 տոննա բեռի տեղափոխման արժեքը կազմել է 650-750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները՝ Ընկերության կողմից 08.07.2015 թվականի Շ 19608 հայտարարագրով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների իրական մաքսային արժեքների հանրագումարը կկազմի՝

17.017.313 դրամ - (35.221,99 ԱՄՆ դոլար /ապրանքների հ/ա արժեքը արտահանման երկրում/ - 650 ԱՄՆ դոլար /Բաթումի-Բագրատաշենի մ/կ հատվածի փոխադրման մինիմալ արժեք/ »« 474,39 /դրամի փոխարժեք/):

Պակաս հայտարարագրված մաքսային արժեքը կկազմի՝ 6.860.904 դրամ - (17.017.313 դրամ իրական մ/արժեք -- 10.156.409 դրամ հայտարարագրված մ/արժեք):

Ակտի համաձայն՝ Ընկերության կողմից խախտվել են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 188-րդ ն 189-րդ հոդվածների պահանջները՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների հաշիվ- ապրանքագրային արժեքների վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 88-93).

5) ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչությունը, հիմք ընդունելով 28.12.2015 թվականի թիվ 0019 ակտը, նույն օրը կայացրել է «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին» թիվ 0019 որոշումը, որով առաջադրվել է Մաքսային միության օրենսգրքի 191-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրերում կատարել համապատասխան որոշմամբ ներկայացված փոփոխությունները ն լրացումները՝ ճշգրտված տվյալների հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 107-109):

6) ՀՀ Ֆինանսներ ՝նախարարության հարկային ն մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 23.02.2016 թվականի թիվ 7/9 որոշման համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության կամերալ մաքսային ստուգման 28.12.2015 թվականի թիվ 0019 ակտը ն ապրանքների մաքսային արժեքի

6

ճշգրտման մասին 28.12.2015 թվականի թիվ 0019 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Ընկերության գանգատը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 18-22):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «ա» կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ինչ միջոցներով կարող է անձը վարչական մարմեի հեր փոխհարաբերություններում կատարել իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը ն իեչ հետնանք կարող է ունենալ երա կողմից այդ պարտականությունը չկատարելը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես 2005 թվականի, այնպես էլ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հոչակվել է իրավական պետություն:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների դատական, ինչպես նան պետական այլ մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները ն ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

7

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ. Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների նե ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:

Նշված օրենքի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են նան վարչարարության հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետնում է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) ն օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերնս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված` վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլնս իմաստազրկվում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության եախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

8

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում` նան այլ իրավական ակտով (տե'ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/11193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, ն այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է՝ վարչական ակտի ընդունումը (տես, ՀՀ կառավարությանն առըեթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ըեդդեմ «Գնորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(Տ5Դ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած վարույթին առնչվող դիմումները ն փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Ապացույցները վարչական վարույթում» վերտառությամբ 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նան այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի ն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման ն գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի ն վարչական մարմնի 0`փոխհարաբերություններում ամպլացուցման պարտականությունը կրում է՝

ա) անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Անդրադառնալով վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները, սահմանելով, որ անձի Ա վարչական

9

մարմնի փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը:

Միննույն ժամանակ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը Ա վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել ն գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ն օրենքին համապատասխանող ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որնէ բացասական հետնանք «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետնանք չի սահմանվել նան վարչական մարմնի կողմից իր պարտականությունը չկատարելու համար, այդուհանանդերձ, վարչական մարմնի վրա օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղութամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված ն իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման ն վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ՝ իր գործողությունները որնէ կերպ չպայմանավորելով անձի կողմից այպլացուցման պլարտականությունը Օ ։չկատարելու հանգամանքով: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (հոդված 10-րդ), որպես վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական վարույթի մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք, ամրագրվել է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն ն իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար (տե'ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ»

10

ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտեերի կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի հետ փոխհարաբերություններում իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունն անձը կարող է կատարել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված ապացույցներ ներկայացնելու միջոցով, որոնցում պարունակվող տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Միննույն ժամանակ, օրենսդիրը վարչական մարմնին պարտավորեցրել է ինքնուրույն ն իր հաշվին ձեռնարկել միջոցներ անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության մեջ հավաստիանալու համար, եթե հիմնավոր կասկածներ ունի այդ տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ: Ընդ որում, վարչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն օրենքին համապատասխան, իսկ ձեռք բերված ապացույցները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին, որպեսզի դրանք համարվեն թույլատրելի, ենթակա լինեն հետազոտման ն գնահատման:

Վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 28.12.2015 թվականի կամերալ մաքսային ստուգման թիվ 0019 ակտը ն 28.12.2015 թվականի ապրանքների մաքսային արժեքի ճշգրտման մասին թիվ 0019 որոշումը:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը` պատճառաբանելով, որ Կոմիտեն Ընկերության կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների վերաբերյալ տվյալները հերքելիս հիմնվել է բացառապես Վրաստանի մաքսային ծառայության կողմից վրացական մասնավոր սուբյեկտներին կատարված հարցումների հիման վրա ձեռք բերված փաստաթղթերով նշված մաքսային արժեքի վրա՝ առանց բազմակողմանի ուսումնասիրելու նշված փաստաթղթերը ն միջոցներ ձեռնարկելու Ընկերության կողմից ներկայացված տվյալները հերքելու կամ հաստատելու համար այլ տեղեկություններ ն ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Դատարանը եզրահանգել է, որ երկու իրարամերժ, սակայն հավասարազոր տեղեկությունների առկայության պայմաններում նախապատվությունը տրվել է Վրաստանի մաքսային ծառայության ներկայացրած տեղեկությանը առանց նշված հավասարազոր տեղեկությունները հերքելու կամ հաստատելու նպատակով այլ ապացույցներ ձեռք բերելու ն գնահատելու:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետնությունները, գտնելով, որ

11

մաքսային մարմինը ձեռնպահ է մնացել ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության 28.12.2015 թվականի կամերալ մաքսային ստուգման թիվ 0019 ակտում արտացոլելու ստուգման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի ու դրանցում առկա տվյալների գնահատման ն Ընկերության կողմից ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացված լինելու փաստը Վրաստանի մաքսային ծառայության կողմից ստացված փաստաթղթերի ու դրանցում առկա տեղեկությունների հիման վրա հաստատված համարելու գործընթացի կապակցությամբ իր դատողություններն ու այդ համատեքստում, կրելով Ընկերության համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի նշել լորնէ հիմնավորում Վրաստանի մաքսային ծառայության կողմից ստացված փաստաթղթերում առկա տվյալներն ավելի արժանահավատ լինելու վերաբերյալ ու չի պատճառաբանել, թե ինչպես են այդ տվյալներով հերքվում Ընկերության կողմից ՀՀ մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Օրենսդիրը, ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տես, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

12

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից:

Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն. բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն

13

ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյոււապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Ամփոփելով վերոգրյալը Ա վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատմանն ուղղված դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի այդ ակտի ընդունման հիմքում ընկած բոլոր փաստական ն իրավական հիմքերի ստուգմանը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Հ. Գրիգորյանի կողմից 12.11.2015 թվականին կազմվել է Ընկերության վերաբերյա տեղեկատվական-վերլուծօական տեղեկանք, որով, որպես վերլուծական աշխատանքի իրականացման հիմք, նշվել է Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 28.10.2015 թվականի թիվ 16681) գրությանը կից տեղեկատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 87): Ընդ որում, նշված տեղեկատվական- վերլուծական տեղեկանքում շարադրվել է Վրաստանի մաքսային մարմիններից ստացված 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտք 28.10.2015 թվականի թիվ 16681) օտարալեզու գրության (հատոր 1-ին, գ.թ. 100) բովանդակությունը:

ՀՀ Ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման ն ռազմավարության բաժնի պետը, հիմք ընդունելով 12.11.2015 թվականին կազմված տեղեկատվական-վերլուծական տեղեկանքը՝ Ընկերության կողմից

14

մաքսային օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայության վերաբերյալ, 12.11.2015 թվականի զեկուցագրով հետբացթողումային հսկողության վարչության պետի ժ/պ Հ. Հակոբյանին առաջարկել է Ընկերությունում իրականացնել կամերալ մաքսային ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 86):

Ստուգման արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության հետբացթողումային հսկողության վարչության կողմից 28.12.2015 թվականին կազմվել է կամերալ ստուգման թիվ 0019 ակտը, որով արձանագրվել է, որ Ընկերությունը 08.07.2015 թվականի թիվ Շ 19608 մաքսային հայտարարագրով «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձնակերպել է վրացական Թ6քօէոձոՏտ-Շ6օ ԼԼՇ ընկերության կողմից մատակարարված 9.136կգ բրուտտո ն 8.755,8կգ նետտո քաշով (մեկ բեռնատար իր կիսակցորդով՝ ՕԷՕ597/ 87295 պետհամարանիշի) 300 հատ էլեկտրական գազօջախներ, էլեկտրական վառարաններ ն գազօջախի մասեր` մաքսային ձնակերպումների ժամանակ ներկայացնելով ՔՇծշքօե՛ճոՏ-ՇՇՕ ԼԼՇ (Վրաստան) ընկերության կողմից դուրս գրված 03.07.2015 թվականի թիվ 1Է02 հաշիվ- ապրանքագիրը 20.186 ԱՄՆ դոլար արժեքով (1 ԱՄՆ դոլարը - 474.389 դրամ)` Շ/Ք Երնան մատակարարման պայմանով: Հայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 10.156.409 դրամ (10.152.420 դրամի էլ.սարքավորումներ ն 3.89 դրամի էլ.սարք.մասեր):

Վրաստանի մաքսային ծառայության՝ 20.10.2015 թվականի թիվ 21-10/109595 գրությամբ ստացված տեղեկության համաձայն ԽՇաչքօէռոտ-Շօօ ԼԼՇ (Վրաստան) ընկերությունը Ընկերությանը ՕԷՕ597/) 87295 պետհամարանիշով մեկ տրանսպորտային միջոցով մատակարարել է 9.136կգ բրուտտո ն 8.616կգ նետտո քաշով 300 հատ ընդհանուր քանակով էլեկտրական գազօջախներ, էլեկտրական վառարաններ ն գազօջախի մասեր՝ համաձայն Թ66«քօէ՛ճոտՏ-Շ6օ ԼԼՇ (Վրաստան) ընկերության 03.07.2012 թվականի թիվ 29 հաշիվ- ապրանքագրի 35.221,99 ԱՄՆ դոլար արժեքով (1 ԱՄՆ դոլարը - 474.39 դրամ)՝ քՇՃճ Բաթումի մատակարարման պայմանով (35.191,43 ԱՄՆ դոլարի էլ.սարքավորումներ ն 30.56 ԱՄՆ դոլարի էլ.սարք.մասեր):

Մաքսային ստուգման ընթացքում կատարվել է հարցում «Ապավեն» ՍՊ ընկերությանը՝ վերը նշված ապրանքների՝ մինչն ՀՀ սահման տեղափոխման արժեքը որոշելու նպատակով: «Ապավեն» ՍՊ ընկերության 23.12.2015 թվականի թիվ Ւ/15-138 գրությամբ տրամադրված տեղեկության համաձայն՝ 2015 թվականի հուլիս ամսին Վրաստանի Բաթումի քաղաքից մինչն Բագրատաշենի մաքսային կետ 1 բեռնատար ավտոմեքենայով 9-10 տոննա բեռի տեղափոխման արժեքը կազմել է 650-750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները՝ Ընկերության կողմից 08.07.2015 թվականի Շ 19608 հայտարարագրով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների իրական մաքսային արժեքների հանր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/2639/05/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել