ՏԱԹԵՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 մայիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | ՏԱԹԵՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 մայիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Տաթևիկ Աբրահամյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Տաթևիկ Աբրահամյանը 2018 թվականի ապրիլի 11-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Որոշել ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 47-րդ հոդվածի 5-րդ մասի, 48-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 28-րդ, 42-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75- րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է
հետևյալին.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե
հասարակական կազմակերպության դիտորդ Տաթևիկ Աբրահամյանի
ներկայացուցիչները, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 8-ի թիվ 155-Ա որոշումը, և/կամ/ պարտավորեցնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն դիմում-բողոքում ներկայացրած պահանջները ոչ իրավաչափ ճանաչել թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները և/կամ/ անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորի իրավունքները։ Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ
դիտորդի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ Տաթևիկ Աբրահամյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել է դիմողի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
3. Ըստ դիմողի ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին և 3-րդ կետերը դրվել են իր թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրական գործընթացների շրջանակներում գործունեության և վերջինիս տնօրինման և տիրապետման տակ գտնվող բոլոր ընտրական փաստաթղթերի դիտարկման և դրանց ծանոթանալու իրավունքի սահմանափակման հիմքում։ Այդ պարագայում խախտվում է, սահմանափակվում է, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության դիտորդական առաքելության միջոցով, էությունը և տրամաբանությունը։
Դիմողը նշում է, որ թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը, թույլ չտալով ծանոթանալ իր տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարել քաղվածքներ, ստանալ պատճեններ, խոչընդոտելով դիմողի որպես հանրային հսկիչի աշխատանքները, դուրս հրավիրելով վերջինիս տարածքային ընտրական հանձնաժողովից, մեկուսացնելով հանձնաժողովի աշխատանքներից, խախտել է դիմողի տեղեկատվություն փնտրելու և ստանալու իրավունքը։
Դիմողը գտնում է, որ իր իրավունքների սահմանափակումը չի հետապնդել որևէ իրավաչափ նպատակ, քանի որ ընտրությունների ընթացքում հանրային հսկիչ հանդիսացող դիտորդի ընտրական հանձնաժողովի բոլոր փաստաթղթերին ծանոթանալու և ընտրական հանձնաժողովի գործունեությունը դիտարկելու իրավունքի սահմանափակումը չի բխում հանրային գերակշռող շահից, այլ հակառակը հանրային շահը թելադրում է ընտրական գործընթացի առավել թափանցիկություն և դրա նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետություն։
Ըստ դիմողի վիճարկվող կարգավորումների համաձայն անորոշ է մնում, թե կոնկրետ ոԲրն է որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը։ Եթե այդ ժամկետի հաշվարկման հիմքում դրված է որոշման ուժի մեջ մտնելու պահը, այսինքն ԿԸՀ նիստում հրապարակման պահը, ապա բողոքարկման համար սահմանված եռօրյա ժամկետի կեսը բոլորովին օրինական նպատակով փաստացի կարող է կորուսվել անհաջող իրավական կառուցակարգերի պատճառով։
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ
սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
4.1 ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ
վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի
համաձայն հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին։ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով։ Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է հանձնաժողովի համացանցային կայքում ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում (մինչև հաջորդ օրվա ավարտը)։ Նշյալ հոդվածի 7-րդ մասի համաձայն ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել։ Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին։ Վերոնշյալ իրավակարգավորումների համատեքստում ակնհայտ անհիմն են դիմողի պնդումներն առ այն, որ, վիճարկվող դրույթների իրավական անորոշությամբ պայմանավորված, անորոշ է մնում այն, թե կոնկրետ ոԲր պահն է որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ, և (կամ) այն, որ խնդրո առարկա դրույթներով նախատեսված իրավակարգավորումներով իր վրա դրվում է իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող և անկանխատեսելի պարտավորություն։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները։ Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր ոԲր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
4.2 ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3- րդ կետերի և 48-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել։ Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի
համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կոնկրետ գործով անհատական դիմում կարող են ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում են այդ ակտով իրենց նկատմամբ կիրառված
նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական
դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Տաթևիկ Աբրահամյանի անհատական դիմումով գործի քննության
ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
2 մայիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
