Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Անտոնյան — ԵԿԴ/0077/11/12
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Անտոնյան — ԵԿԴ/0077/11/12

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0077/11/1215 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 1. 2010 թվականի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 13130610 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2011 թվականի հունվարի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվե

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0077/11/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0077/11/12

Նախագահող դատավոր Մ.Ռեհանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2013 թվականի փետրվարի 15-ին

Երևան

քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 13130610 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ

ոստիկանության

քննչական

գլխավոր

վարչության

Երևան

քաղաքի

քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2011 թվականի հունվարի 22-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2011 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2011 թվականի հունվարի 22-ի որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության:

2. Լրացուցիչ նախաքննության արդյունքում ավագ քննիչ Ա.Պողոսյանը 2012 թվականի մարտի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և բժիշկ-սեքսոպաթոլոգ Ա.Բաղդասարյանի, ՛Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության,

Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Երևան քաղաքի ՛Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել տուժողի

իրավահաջորդ

Ս.Անտոնյանը,

որը

Երևան

քաղաքի

դատախազ

Հ.Բադալյանի 2012 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ մերժվել է:

3. 2012 թվականի մայիսի 4-ին տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին ավագ քննիչ Ա.Պողոսյանի 2012 թվականի մարտի 30-ի որոշումը:

3

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանի բողոքը մերժվել է:

4. Տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Ս.Անտոնյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. 2010 թվականի մայիսի 31-ին Ս.Անտոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր

դատախազություն

այն

մասին,

որ

՛Սեքսապաթոլոգիայի

վերականգնողական քաղաքային կենտրոն ՍՊԸ-ում բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ հետազոտվելուց և բուժում ստանալուց հետո իր որդու Ա.Անտոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և 2010 թվականի ապրիլի 5-ին նա մահացել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 2-3):

Ս.Անտոնյանը քրեական գործի ամբողջ քննության ընթացքում պնդել է, որ մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունն իր որդին ձեռք է բերել բժիշկ Ա.Բաղդասարյանի մոտ հետազոտվելու և բուժվելու ընթացքում (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 36-38, 41-42, 87-90, հատոր 2-րդ, թերթ 53, 60-61, 134-135, 144, 200-201, հատոր 3-րդ, թերթ 25-26, 53-54, 75-76, 87-88):

7. Քրեական գործում առկա են ՛Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր ՓԲԸ-ի շտապ օգնության բաժանմունքից առգրավված Ա.Անտոնյանի անվամբ լրացված թվով 3 կանչի թերթիկները, որոնց համաձայն Ա.Անտոնյանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար վերջինիս բնակարան մեկնած շտապ օգնության բրիգադը նրա մոտ աշխտորոշել է ՛ստենոկարդիայի նոպա և ցուցաբերել համապատասխան օգնություն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 228-231):

8. Նախաքննության մարմինը 2010 թվականի հուլիսի 6-ին գրությամբ դիմել է ՛Սեքսապաթոլոգիայի

վերականգնողական

քաղաքային

կենտրոն

ՍՊԸ-ի

ղեկավարին խնդրելով ՛(…) հանձնարարել համապատասխան աշխատակիցներին քննությանը տրամադրել Ձեր կենտրոնում բուժօգնության դիմած հանգուցյալ Արման

4

Սամվելի Անտոնյանի /ծնվ. 1980թ., հաշվառված ք.Վանաձոր Նարեկացի 4/13 տուն/ վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերի լուսապատճենները (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 59):

2010 թվականի հուլիսի 8-ին նախաքննության մարմինը գրությամբ տեղեկացվել է, որ ՛(…) Արման Սամվելի Անտոնյանը ս/թ հունվարի 25-ից մինչև ս/թ փետրվարի 19ը ներառյալ բուժվել է ՛Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն

ՍՊԸ-ում

հետևյալ

դիագնոզով.

էքսկրետոր

տոքսիկ

ամլություն,

սատալիտային ուռեոպլազմոս, բազմաթիվ անգամ բուժված ուռետրո-վեզիկուլիտ, պարենտիմատոզ պրոստատիտ: Հիվանդության պատմությունը տրվել է հիվանդին առձեռն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 60):

9. Բժիշկ Ա.Բաղդասարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Անտոնյանի հետազոտությունն իրականացվել է 2009 թվականի նոյեմբերին, իսկ բուժման կուրսն իրականացվել է 2010 թվականի հունվարի կեսերից: Այդ ընթացքում 15 օրվա կտրվածքով Ա.Անտոնյանն ամեն օր ընդունել է դեղահաբեր, ստացել

մկանային

կատարել

է

ներարկումներ

բուժքույր

Սոնյա

և մերսումներ:

Շահսուվարյանը:

Մկանային

Բուժման

ներարկումները

ավարտից

հետո

Ա.Անտոնյանի հիվանդության պատմագիրը հանձնվել է վերջինիս (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 80-82):

Հետագայում Ա.Բաղդասարյանը հայտնել է, որ Ա.Անտոնյանն իրենց կլինիկա է դիմել 9-ամյա առաջնային անպտղության գանգատներով, ինչի կապակցությամբ նա բազմիցս

բուժվել

է

Երևանում,

Վանաձորում,

ինչպես

նաև

Վրաստանում,

հուշաքննության մեջ հիվանդը նշել է, որ 2009 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բուժվել է ՛Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում: Ա.Բաղդասարյանը նշել է նաև, որ 9-ամյա անպտղությամբ տառապող անձի

կյանքում

չի

կարելի

բացառել

արտամուսնական

սեռական

կապերը,

հետևաբար հեպատիտ ՛B-ի ձեռքբերման սեռական ուղին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 1-5):

10. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի 2011 թվականի փետրվարի 28-ի գրության համաձայն ՛(…) քրեական գործի շրջանակներում

իրականացված

միջոցառումների

արդյունքում

ձեռք

բերված

տվյալների կապակցությամբ հայտնում եմ, որ կենդանության օրոք Արման Սամվելի Անտոնյանը

(…)

որևէ

մեկի

հետ

արտամուսնական

կապեր

չի

ունեցել:

Ոստիկանության Վանաձորի բաժնում Ա.Անտոնյանի վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել: Ա.Անտոնյանը մտերիմ ընկերներ չի ունեցել, հիմնականում շփվել է միայն իր ընտանիքի անդամների հետ: Թմրանյութեր օգտագործելու

5

հակումներ չի ունեցել, ոստիկանության Վանաձորի բաժնում որպես թմրամոլ հաշվառման մեջ չի գտնվել (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 133): ՛Հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 2011 թվականի մարտի 22-ի գրության համաձայն Ա.Անտոնյանը նարկոլոգիական կլինիկայում հաշվառման մեջ չի գտնվում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 141):

՛Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն ՓԲԸ-ի 2011 թվականի հունիսի 23-ի գրության համաձայն Ա.Անտոնյանը նշված կլինիկա բուժօգնության չի դիմել և որևէ հետազոտության չի ենթարկվել (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 196):

Այն հանգամանքը, որ Ա.Անտոնյանը չբերության գանգատներով որևէ այլ կլինիկայում բուժում չի ստացել, թմրանյութ չի օգտագործել և արտամուսնական սեռական կապեր չի ունեցել, իրենց ցուցմունքներում պնդել են Ա.Անտոնյանի մայրը, կինը, ինչպես նաև ընկերները և հարևանները (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 84-85, 87-90, հատոր 2-րդ, թերթ 173-184):

Ա.Անտոնյանի կնոջ Գ.Նիկոլաևայի արյան լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ վերջինս վիրուսային հեպատիտ հիվանդությամբ չի տառապում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 38):

11. Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նշանակվել

է

կատարումը

դատաբժշկական

հանձնարարվել

է

հանձնաժողովային

ՀՀ

փորձաքննություն,

առողջապահության

որի

նախարարության

փորձագիտական հանձնաժողովի փորձագետներին (տե՛ս քրեական գործ, հատոր 1ին, թերթ 128-130): Ս.Անտոնյանը փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը չի ծանոթացել:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում կազմված եզրակացության համաձայն` Ա.Անտոնյանի մահն առաջացել է սուր լյարդային անբավարարությունից

ընթացքով

կապված

(կայծակնային

առաջացումով:

Վիրուսային

վիրուսային

չարորակ

ձև․

հեպատիտ

հեպատիտ

լյարդի

՛B-ի

՛B-ի

ֆուլմինատիվ

օջախային

մեռուկների

փոխանցման

մեխանիզմը

պարենտերալ է, վարակումը կարող է տեղի ունենալ արյան միջոցով, ինչպես նաև սեռական ճանապարհով: Ինկուբացիոն (գաղտնի․ շրջանը տևում է 1,5-ից 6 ամիս, կայծակնային ընթացքը, լյարդային կոմայի առաջացումով, կարող էր զարգանալ հիվանդության կլինիկական դրսևորման առաջին իսկ օրվանից: Ըստ շտապ օգնության կանչերի թերթիկների տվյալների այն դրսևորվել է մահվանից 4-5 օր առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 240-257):

6

Նախաքննության մարմինը 2010 թվականի դեկտեմբերի 14-ին վերոգրյալ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն ուղարկել է Ս.Անտոնյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 26):

12. Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԳԲԳԳԿ փորձագետներին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 219/1-219/5): Ս.Անտոնյանը կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը նույնպես չի ծանոթացել:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության արդյունքում 2011

թվականի

դեկտեմբերի

29-ին

կազմված

թիվ

127/ՀՁ

եզրակացության

համաձայն` Ա.Անտոնյանի մահը վրա է հասել սուր լյարդային անբավարարությունից, լյարդային էնցեֆալոպաթիայից, որոնք զարգացել են ֆուլմինանտ (կայծակնային չարորակ ընթացք․ վիրուսային հեպատիտ ՛B-ի հետևանքով: Փորձագետները նշել են, որ գործնական բժշկության մեջ իրականացվող բժշկական միջոցառումների ժամանակ հիվանդի որևէ վարակիչ հիվանդությամբ, այդ թվում հեպատիտ ՛B-ով վարակվելու հնարավորությունը բացառել հնարավոր չէ: Սովորաբար ՛B հեպատիտ հիվանդությունը ձեռք է բերվում պարենտերալ (արյան միջոցով․ և սեռական ճանապարհով: Տվյալ դեպքում ասել, թե Ա.Անտոնյանն ինչ եղանակով կարող էր ձեռք բերել հիվանդությունը, հնարավոր չէ, հիվանդությամբ վարակումը կարող էր լինել մոտ 1,5-ից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում, որը համապատասխանում է հիվանդության գաղտնի շրջանին: Ա.Բաղդասարյանի կողմից իրականացված բուժօգնության

ընթացքում

ախտորոշման

առումով

արյան

հետազոտություն

կատարելը պարտադիր չէր, սակայն մինչ համապատասխան բուժումներ նշանակելը, հատկապես

հեպատոտոքսիկ

ազդեցություն

ունեցող

այնպիսի

դեղամիջոցի,

ինչպիսին հանդիսանում է անտիբիոտիկ ռիֆամպիցինը, նպատակահարմար էր կատարել արյան քննություն հեպատիտ ՛B-ի հայտնաբերման առումով, ինչպես նաև լյարդի ֆունկցիոնալ վիճակը պարզելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 42-47):

Նախաքննության մարմինը 2012 թվականի հունվարի 10-ին վերոգրյալ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն ուղարկել է Ս.Անտոնյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 49):

13. 2011 թվականի փետրվարի 24-ին նախաքննության մարմինը հետևյալ բովանդակությամբ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն. ՛(…) քրեական գործի օբյեկտիվությունը և լրիվությունը ապահովելու համար խնդրվում է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ստուգել և

7

հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել, թե վերջին երեք տարիների ընթացքում ՀՀում հեպատիտ ՛B կայծակնային տեսակի հիվանդության դեպքեր գրանցվել են, թե ոչ, եթե այո, ապա անհրաժեշտ է հայտնել հիվանդների կենսագրական տվյալները և նրանցից յուրաքանչյուրին բուժօգնություն ցուցաբերած բուժհաստատությունները: Հնարավորության դեպքում հայտնել նաև այդ հիվանդության հետևանքով մահացածների տվյալները և կրկին վերջիններիս բուժօգնություն ցուցաբերած բուժհաստատությունները:

Միաժամանակ

խնդրվում

բուժհաստատություններում

է

հայտնել

հիվանդության

Հայաստանի

Հանրապետության

պատմագրերը

պահպանելու

և

հաշվառելու ինչ կարգ է գործում, ինչպես նաև հիվանդին բուժող բժիշկը իրավասու է վերջինիս

անվամբ

ավարտելուց

լրացված

հետո

հանձնել

հիվանդության

հիվանդին

պատմագիրը

և

բուժման

չպահպանել

այն

կուրսն

տվյալ

բուժհաստատության արխիվում, եթե այո, ապա որ դեպքերում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 131):

Քրեական գործի նյութերում բացակայում է նախաքննության մարմնի վերոգրյալ գրության պատասխանը:

14. 2012 թվականի փետրվարի 20-ին նախաքննության մարմինը կրկին նույնաբովանդակ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 126):

Ի պատասխան վերոգրյալ գրության 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է. ՛(…) ՛Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն ՍՊԸ-ն Կ-XX000837 լիցենզիայով իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում (…) տեսակները:

Ընկերության

գործունեությունն

իրականացվում

է

հիմնարկի

հաստատված կանոնադրության համաձայն:

Միաժամանակ հայտնում եմ, որ վարչական վիճակագրական հաշվետվությամբ առողջապահության նախարարություն են ներկայացվում վիրուսային հեպատիտ Բ-ի ընդհանուր դեպքերը, իսկ վիրուսային հեպատիտ Բ-ի ՛կայծակնային կլինիկական ախտանշաններով դեպքերը հաշվետվական ձևով չեն ներկայացվում: Ուստի վերոնշյալի վերաբերյալ Ձեզ լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տվյալների հավաքագրում:

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի (տե՛ս քրեական գործ, հատոր 3րդ, թերթ 136):

15. 2012 թվականի փետրվարի 22-ին Ս.Անտոնյանը դիմում է ներկայացրել քրեական

գործի

նախաքննության

մարմնին

խնդրելով

որդու

մահվան

8

կապակցությամբ իրականացվող քննության շրջանակներում իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 124):

Նախաքննության մարմինը 2012 թվականի մարտի 5-ին գրություն է ուղարկել Ս.Անտոնյանին, որն ունի հետևյալ բովանդակությունը. ՛Ի պատասխան Ձեր 22.03.2012թ. դիմումի հայտնվում է, որ (…․ Կենտրոնականի

քննվող

թիվ

13130610

քրեական

գործի

քննչական բաժնում

քննությամբ

չի

հիմնավորվել

հանցագործության դեպքի առկայությունը, այն, որ Ա.Անտոնյանի մահը վրա է հասել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով, որպիսի պայմաններում Դուք չեք կարող ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ, քանի որ միայն հանցագործության

հետևանքով

մահացած

կամ

իր

կամքն

արտահայտելու

ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է ճանաչվել տուժողի իրավահաջորդ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 134):

16. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետը 2012 թվականի մարտի 15-ին գրությամբ հանձնարարել է քննիչ Ա.Պողոսյանին ՛հանգուցյալ Արման Անտոնյանի մայր Սուսաննա Անտոնյանին թիվ 13130610 քրեական գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանել ՀՀ քր. դատ. օր.-ի 59 հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 137):

Նույն օրը նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ս.Անտոնյանին տուժողի

իրավահաջորդ

ճանաչելու

մասին:

Ս.Անտոնյանը

նշված

որոշմանը

ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 138):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանը խախտել է ՛Մարդու իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության

մասին

եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 41-րդ և 278-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների

հոդվածով

պաշտպանության

ամրագրված

կյանքի

մասին

իրավունքի

եվրոպական

կոնվենցիայի

շրջանակներում

2-րդ

արդյունավետ

քննություն իրականացնելու պարտականությունից բխում է, որ եթե առողջ մարդը

9

մուտք է գործում բժշկական հաստատություն և հետագայում ձեռք է բերում մահացու հիվանդություն (վարակ), որը նա նախկինում չի ունեցել, ապա պետությունը պարտավոր է ներկայացնել անձին մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն:

Ըստ բողոքաբերի` Ա.Անտոնյանի առողջական վիճակը ՛Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոն ՍՊԸ-ում բուժում ստանալուց հետո կտրուկ վատացել է, որի արդյունքում վրա է հասել նրա մահը:

Մինչդեռ

իրականացված նախաքննությամբ չի հերքվել այն վարկածը, որ Ա.Անտոնյանի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությամբ վերջինս վարակվել է նշված ընկերությունում բուժում ստանալու արդյունքում: Բացի այդ, նախաքննության մարմնի կողմից որպես վկա չեն հարցաքննվել անձինք, ովքեր կարող էին գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, չեն կատարվել առերեսումներ, ինչպես նաև մի շարք հարցերի

պարզաբանման

ուղղությամբ

միջոցներ

չեն

ձեռնարկվել,

որպիսի

պայմաններում Ա.Անտոնյանի մահվան կապակցությամբ իրականացված քննությունը չի կարող համարվել արդյունավետ:

18. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ նախաքննության մարմինը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի Ա.Անտոնյանի մահվան կապակցությամբ իրականացված քննությունը հասանելի չի եղել նրա ընտանիքին: Այս կապակցությամբ բողոք բերած անձը նշել է, որ 2011 թվականին դիմում է ներկայացվել դատախազություն խնդրելով Ս.Անտոնյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ներկայացված դիմումը Երևանի Կենտրոն

և

Նորք-Մարաշ

վարչական

շրջանների

դատախազության

ավագ

դատախազը 2011 թվականի սեպտեմբերի 19-ին մերժել է: 2012 թվականի փետրվարի 22-ին նույն խնդրանքով դիմում է ներկայացվել նախաքննության մարմնին, որը նույնպես

մերժվել

նախաքննության

է:

Արդյունքում

ընթացքին,

Ս.Անտոնյանը

ներկայացնել

չի

կարողացել

մասնակցել

միջնորդություններ,

մասնակցել

փորձաքննությանը, փորձագետներին ուղղել հարցեր: Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ են ճանաչել քրեական գործի վարույթը կարճելուց մի քանի օր առաջ:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողին (տուժողի իրավահաջորդին․ քրեական գործով վարույթին մասնակից դարձնելու, ինչպես նաև կասկած հարուցող մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնապես արդյունավետ քննություն իրականացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունների առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել

իրավական

դիրքորոշումներ,

որոնք

կարող

են

ուղղորդող

նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

I. Գործի քննության հասանելիությունը տուժողի ընտանիքին

21. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը հասանելի է եղել արդյոք վերջինիս ընտանիքին:

22.

ՀՀ

Սահմանադրության

արժանապատվությունը,

3-րդ

հիմնական

հոդվածի

համաձայն

իրավունքները

և

՛Մարդը,

նրա

ազատությունները

բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը

սահմանափակված

է

մարդու

և

քաղաքացու

հիմնական

իրավունքներով և ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների

առջև

իրավական

պաշտպանության

արդյունավետ

միջոցների

իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք (…):

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված

իրավունքները

վերականգնելու

(…)

համար

հավասարության

պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի հրապարակային քննության իրավունք (…):

11

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ՛Քրեական դատավարությունն իրականացվում է ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` ՛1. Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս ՜...․:

2. Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն ՛1. Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:

2. Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը,

քննիչը,

դատախազը կամ

դատարանը նրա խնդրանքով (…):

4. Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները (…): Հանցագործության արդյունքում տուժած անձի խախտված իրավունքների վերականգնումը

որպես

պետության

պոզիտիվ

պարտավորություն

սահմանող

վերոշարադրյալ դրույթների հիմքում ընկած են միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերում ամրագրված պահանջներ:

23.

Սույն

որոշման

նախորդ

կետում

նշված

միջազգային-իրավական

փաստաթղթերի թվին է դասվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 1985 թվականին ընդունված ՛Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության

շրջանակներում

N

R(85)

11

հանձնարարականը,

որի

նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության

և

իրավախախտի

միջև

հարաբերությունների

տիրույթում,

ինչի

արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:

12

Ելնելով

վերոշարադրյալից

և

հիմք

ընդունելով

այն

հանգամանքը,

որ

անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան`

քրեական

արդարադատության

համակարգում

տուժողի

դերը

բարձրացնելու մի շարք ուղղություններով:

Քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտականությունը սահմանված է նաև ՛Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին Միացյալ ազգերի կազմակերպության N 40/34 բանաձևում, որի 4-րդ կետի համաձայն`

հանցագործությունից

տուժողները

ներպետական

օրենսդրությանը

համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք: Բանաձևի 6-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերը ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում`

ա) դատական քննության ընթացքում տուժողների դերի, դատավարության իրականացման

կարգի,

ժամկետների

և

արդյունքների

մասին

տուժողներին

տեղեկատվություն տրամադրելու միջոցով,

բ) վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք

արտահայտելու

հնարավորություն

ապահովելու

և

այդ

կարծիքները

քննարկելու եղանակով, հատկապես երբ տվյալ հարցը վերաբերում է տուժողին,

գ) ամբողջ դատավարության ընթացքում տուժողին անհրաժեշտ օգնություն տրամադրելու եղանակով (...),

(…․

ե) գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին կայացված որոշումները կատարելու միջոցով:

Հանցագործություններից

տուժածների

իրավունքների

վերականգնման

հիմնախնդրին է վերաբերում նաև ՛Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան:

24. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է տուժողի

իրավունքների

պաշտպանությունն

ապահովելու

պետության

պարտականությանը: Մասնավորապես, Յանկովիցն ընդդեմ Խորվաթիայի գործով վճռի համաձայն` անձնական կյանքի գաղափարը ներառում է նաև անձի ֆիզիկական

13

և

հոգեկան

անձեռնմխելիությունը:

՛Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների պաշտպանության մասին

եվրոպական կոնվենցիայի 8-րդ

հոդվածի

անձի

ներքո

պետությունները

անձեռնմխելիությունն

այլ

կրում

են

անձանց

ֆիզիկական

ոտնձգություններից

և

հոգեկան

պաշտպանելու

պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգ:

Խորվաթիայի քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում էր տուժողի իրավունքների պաշտպանության մի շարք կառուցակարգեր, այդ թվում` սուբսիդիար մեղադրողի

գործառույթ

իրականացնելու

իրավունքը:

Այդուհանդերձ,

Մարդու

իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ պետությունը չի կատարել իր այդ պոզիտիվ

պարտականությունը,

քանի

որ,

inter

alia,

տուժողին

իրական

հնարավորություն չի տրվել իրականացնելու իր դեմ ոտնձգություն թույլ տված անձի քրեական հետապնդում (տե՛ս Jankovic v. Croatia գործով 2009 թվականի մարտի 5-ի վճիռը, գանգատ թիվ 38478/05, կետեր 25, 45, 57):

25.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

22-24-րդ

կետերում

շարադրված

իրավադրույթները և մոտեցումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այլ խոսքով տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

՛Տուժող

հասկացությունը,

որպես

իրավաբանական

կատեգորիա,

բնութագրվում է ինչպես իրավական, այնպես էլ դատավարական հատկանիշներով: Որպես

իրավական

հասկացություն`

այն

արտացոլում

է

ֆիզիկական

կամ

իրավաբանական անձին անմիջականորեն հանցագործությամբ վնաս պատճառելու օբյեկտիվ փաստը: Դատավարական իմաստով այն սահմանում է, թե ինչպիսի պայմաններում և կարգով է հանցագործությունից վնաս կրած անձը դառնում քրեական դատավարության մասնակից` ձեռք բերելով որոշակի դատավարական իրավունքեր և պարտականություններ: Քրեադատավարական օրենքը նախատեսում է նաև տուժողի իրավահաջորդի ինստիտուտը, որը մահացած կամ իր կամքն արտահայտելու

ունակությունը

ներկայացման ինքնուրույն ձև

կորցրած

է:

տուժողի

իրավունքների

և

շահերի

Իրավահաջորդության առաջացման համար

14

անհրաժեշտ է, որ տուժողի մերձավոր ազգականներից մեկը ցանկություն հայտնի ներկայացնել նրա իրավունքները և պարտականությունները:

26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է նրան հասցված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, հանցանք կատարած անձի դատապարտումը և

նրա նկատմամբ

արդարացի

դատավարության

պատժի

նշանակումը:

Հետևաբար,

քրեական

ընթացքին տուժողի (տուժողի իրավահաջորդի) մասնակցությունը մի կողմից անհրաժեշտ նախապայման է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար, մյուս կողմից, նպաստում է քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Քրեական վարույթում

անհնար

է

պարտականություններ

հանցագործության

իրականացնել

առանց

հետևանքով

դատավարական

դատավարության

վնաս

կրած

իրավունքներ

մասնակից

անձի

դեպքում

լինելու,

և

իսկ

արդյունավետ

մասնակցությունը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տուժող ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո: Տուժող ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների համադրված վերլուծության արդյունքում կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը նշված դատավարական ակտի կայացման համար անհրաժեշտ նախապայման է համարում հանցագործության արդյունքում անձին բարոյական, ֆիզիկական կամ գույքային

վնաս

պատճառված

լինելու

կամ

այդպիսի

վնաս

պատճառելու

հավանականության հաստատումը, ինչը, սակայն, չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձին տուժող ճանաչելու համար անհրաժեշտ լինի հանցակազմի բոլոր տարրերի հաստատում կամ վնաս պատճառելու վերաբերյալ սպառիչ տվյալների հավաքագրում:

27. Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին: Նշված հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու

հիմքեր

են

հանդիսանում

այն

տվյալները,

որոնք

վկայում

են

հանցագործության հատկանիշների առկայության մասին: Այլ խոսքով եթե իրավասու պաշտոնատար անձը որոշում է կայացնում քրեական գործ հարուցելու մասին, ապա նա ձեռք բերված տվյալները բավարար է համարում հանցագործության փաստի (հանցակազմի օբյեկտիվ կողմի և օբյեկտի) առկայությունը հաստատված համարելու համար: Իսկ եթե քրեական գործ հարուցելու փուլում հայտնի է դառնում ենթադրյալ

15

հանցագործությունից տուժած անձը, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վերջինիս ճանաչել որպես տուժող և ներգրավել գործի քննությանը: Համանման կերպով, քրեական գործ հարուցելու փուլում վարույթն իրականացնող մարմինը մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի մերձավոր ազգականներից մեկին պետք է ճանաչի տուժողի իրավահաջորդ, եթե նա այդպիսի ցանկություն է հայտնել:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջից առ այն, որ ՛Եթե [քրեական գործ հարուցելու] պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է

տուժող

՜…․:

Վճռաբեկ

քրեադատավարական

դատարանը

կառուցակարգի

գտնում

միայն

է,

որ

այդպիսի

տուժող

ճանաչելու

մեկնաբանության

և

կիրառության դեպքում է հնարավոր տուժողի ՜տուժողի իրավահաջորդի․ համար ապահովել

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

59-րդ

հոդվածով

նախատեսված իրավունքներից փաստացի օգտվելու հնարավորությունը և հասնել հանցագործության արդյունքում վնաս կրած անձի իրավունքների և օրինական շահերի

պաշտպանությունն

ապահովելու

քրեական

դատավարության

խնդրի

արդյունավետ իրականացմանը:

28. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ 2010 թվականի հունիսի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ ՜տե՛ս սույն որոշման 1-ին կետը․:

Բողոքաբերի պնդմամբ դեռևս 2011 թվականին դիմում է ներկայացվել քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին խնդրելով իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, ինչը սակայն 2011 թվականի սեպտեմբերի 19-ին մերժվել է ՜տե՛ս սույն որոշման 18-րդ կետը․:

Քրեական գործի նյութերից երևում է, որ Ս.Անտոնյանը 2012 թվականի փետրվարի 22-ին կրկին դիմել է վարույթն իրականացնող մարմնին խնդրելով որդու մահվան կապակցությամբ իրականացվող նախաքննության շրջանակներում իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ:

Գործը վարող քննիչը 2012 թվականի մարտի 5-ին գրությամբ մերժել է ներկայացված դիմումը պատճառաբանելով, որ քրեական գործի քննությամբ չի

16

հիմնավորվել հանցագործության դեպքի առկայությունը, այն, որ Ա.Անտոնյանի մահը վրա է հասել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով, ուստի Ս.Անտոնյանը չի կարող ճանաչվել տուժողի իրավահաջորդ ՜տե՛ս սույն որոշման 15րդ կետը․: 2012

թվականի

մարտի

15-ին

քննչական

բաժնի

պետի

գրավոր

հանձնարարությունից հետո միայն նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին: Ս.Անտոնյանը նշված որոշմանը ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին ՜տե՛ս սույն որոշման 16-րդ կետը․:

2012

թվականի

մարտի

30-ին

քրեական

գործի

վարույթը

կարճվել

է

հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ ՜տե՛ս սույն որոշման 2-րդ կետը․:

29. Սույն որոշման 25-27-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ս.Անտոնյանին վերջինիս խնդրանքով չճանաչելով տուժողի

իրավահաջորդ

նախաքննության

մարմինն

անհամաչափորեն

սահմանափակել է նրա իրավունքներն ու օրինական շահերը, Ս.Անտոնյանը զրկված է եղել քրեադատավարական օրենքով իրեն վերապահված իրավունքներից օգտվելու փաստացի հնարավորությունից:

Ինչ վերաբերում է 2012 թվականի մարտի 15-ին Ս.Անտոնյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին նախաքննության մարմնի որոշմանը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության ձևական բնույթ է կրել, քանի որ Ս.Անտոնյանը նշված որոշմանը ծանոթացել է 2012 թվականի մարտի 22-ին, երբ գործի քննությունը փաստացի ավարտված է եղել, և մի քանի օր անց 2012 թվականի մարտի 30-ին, քրեական գործի վարույթը կարճվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացված քննությունը հասանելի չի եղել վերջինիս ընտանիքին:

II.

Ա.Անտոնյանի

արդյունավետությունը

մահվան

փաստի

առթիվ

իրականացված

քննության

17

30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Ա.Անտոնյանի մահվան փաստի առթիվ իրականացվել է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն:

31. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք ՜…․:

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին

եվրոպական

կոնվենցիայի

2-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն

՛Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: ՜…․:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այն դեպքում, երբ անհրաժեշտ է եղել հավաստել, որ ՛Մարդու իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության

մասին

եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ոչ թե տեսական կամ պատրանքային են, այլ գործնական են և արդյունավետ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի տարբեր

հոդվածների

համատեքստերում

սահմանվել

են

դատավարական

պարտականություններ (տե՛ս B. v. the United Kingdom գործով 1987 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 9840/82, կետ 63, M.C. v. Bulgaria գործով 2003 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 39272/98, կետեր 148-153 և Cyprus

v. Turkey գործով 2001 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 25781/94, կետ 147):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները մեկնաբանել է որպես այդ դրույթների նյութաիրավական կողմերի

ենթադրյալ

խախտման

կապակցությամբ

արդյունավետ

քննություն

իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմեր` հաշվի առնելով այս իրավունքների հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Others v. The

United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106): ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական

ոտնձգություններից,

այլ նաև սահմանում է, որ

18

պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն (ի թիվս այլոց, տե՛ս

Osman v. the United Kingdom գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 87/1997/871/1083 կետ 115):

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ

պաշտոնապես

օբյեկտիվ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ԵԿԴ/0077/11/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել