ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Ֆ ինանսական ակտիվների օգտագործումը Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող մասնակցի կողմից 1.
Ամփոփում
Հոդված 11. Ֆ ինանսական ակտիվների օգտագործումը Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող մասնակցի կողմից 1. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահն սկսելու օրվա դրությամբ նրա` Կենտրոնական բանկում, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունում վճարահաշվարկային փաստաթղթերի կատարման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դեպոնացված միջոցները (փող կամ արժեթղթեր)
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Ֆ ինանսական ակտիվների օգտագործումը Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող մասնակցի կողմից 1. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահն սկսելու օրվա դրությամբ նրա` Կենտրոնական բանկում, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունում վճարահաշվարկային փաստաթղթերի կատարման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դեպոնացված միջոցները (փող կամ արժեթղթեր) կարող են առանց որևէ սահմանափակման (արգելանքի) տնօրինվել, տիրապետվել և օգտագործվել Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպության կողմից սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով անվերադարձելի համարվող վճարումների վերջնահաշվարկն իրականացնելու նպատակով` այն չափով, որն անհրաժեշտ է վերջնահաշվարկի իրականացման համար:
2. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթները տարածվում են, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Կենտրոնական բանկի թույլտվությամբ գործող վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների, ինչպես նաև այն վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր և (կամ) հաշվարկային բանկ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
