ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1178 — Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար 1.
Ամփոփում
Հոդված 1178. Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար 1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17): 2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշան
Ամբողջ Տեքստ
Հոդված 1178. Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար 1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17):
2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով: (1178-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, փոփ.
29.04.10 ՀՕ-61-Ն) § 3. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԸ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (վերնագիրը խմբ.
25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
