Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 278 — Դատալսումները հետաձգելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 278AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 278 — Դատալսումները հետաձգելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 278. Դատալսումները հետաձգելը 1. Դատալսումները հետաձգվում են՝ 1) եթե առկա է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու որևէ հիմք. 2) դատական նիստին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա. 3) եթե դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է լուծել տվյալ վարու

Ամբողջ Տեքստ

Հոդված 278. Դատալսումները հետաձգելը 1. Դատալսումները հետաձգվում են՝ 1) եթե առկա է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու որևէ հիմք. 2) դատական նիստին սույն օրենսգրքի 272-275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում, եթե նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա. 3) եթե դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է լուծել տվյալ վարույթով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցը. 4) եթե սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատական նիստի դահլիճից հեռացված վարույթի մասնակցի բացակայությամբ դատական նիստը շարունակելն անհնար է:

2. Դատալսումները դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող են հետաձգվել, եթե դա անհրաժեշտ է՝ 1) նոր ապացույց ձեռք բերելու համար. 2) հանրային մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, ինչպես նաև պաշտպանության կողմին նոր մեղադրանքին ծանոթանալու և դրանից պաշտպանվելու միջոցներ ձեռնարկելու համար. 3) վերդիկտ կամ դատավճիռ կայացնելու համար. 4) եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը միջոցներ է ձեռնարկում հետագա դատական նիստերին վարույթի համապատասխան մասնակցի ներկայությունն ապահովելու համար: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատալսումները հետաձգելու դեպքում դատարանը դիմում է Սահմանադրական դատարան:

4. Դատալսումները հետաձգելու մասին դատարանը կայացնում է որոշում: Յուրաքանչյուր դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով վարույթը շարունակելուն խոչընդոտող հանգամանքների առանձնահատկությունը և դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցների բնույթը: (278-րդ հոդվածը լրաց.

09.06.22 ՀՕ-241-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել