Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ԵԴ/0041/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ԵԴ/0041/01/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0041/01/193 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի հունիսի 20-ին, ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել ն վարույթ է ընդունվել թիվ 15189817 քրեական գործը: 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Եղիշե Կարլենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 20188 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Եղիշե

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0041/01/19

2888 «արո հեննեիլ չե

/7, ՆԷ ԼՐ Փի

/ ի ՀԻ 2թ յ

ՄԱՏ 7 ՀՏ.

ող 1ֆ Կ 2 ի 2

ա ՊՅԱՏԿ, Մշ

Հտրեծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Մնացականյան

Դատավորներ՝ Մ.Պապոյան

Մ.Արղամանյան

3 օգոստոսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Եղիշե Կարլենի Հակոբյանի պաշտպան Ա.Նադիրյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել ն վարույթ է ընդունվել թիվ 15189817 քրեական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 15-ին Եղիշե Կարլենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 20188 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Եղիշե Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի հունվարի 22-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ե.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու ն նրան ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

209 թվականի փետրվարի 6ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2.ՆԱռաջին ատյանի դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 24ի

դատավճռով Եղիշե Կարլենի Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքում ն նրա նկատմամբ պատիժ չի նշանակել՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակ ն ՃՇՀայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նան Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիմքով: Ե.ՇՀակոբյանիկ նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է:

Նույն դատավճռով դատապարտվել է նան Արա Գյուլբուդաղյանը:

3

Վճովել է նան՝

- դատավճիոն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված հագուստների մնացորդները ն մեկ զույգ զինվորական երկարաճիտ կոշիկները հանձնել տուժողի իրավահաջորդ Մրբուհի Բալթայանին,

- որպես դատական ծախս՝ ամբաստանյալներ Ե.Հակոբյանից ն

ԱԳյուլբուդաղյանից հօգուտ ՀՇ ֆինանսների նախարարության (ՀՀ պետական բյուջեի համապարտությամբ բռնագանձել 98.400 (իննսունոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար,

- ամբաստանյալ Ե.Հակոբյանի շարժական ն անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնել,

- տուժողի իրավահաջորդ Ս.Բալթաանի ն նրա ներկայացուցիչ

Ս.Մարտիրոսյանի պահանջները համապատասխանաբար 2.000.000 (երկու միլիոն) ն 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, թողնել առանց քննության,

- դատավճիոն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապացույց ճանաչված փաստաթղթերը պահել քրեական գործի հետ միասին:

Յ. Ամբաստանյալ Ե.Հակոբյանի պաշտպան Ա.Նադիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ե.Հակոբյանի պաշտպան Ա.Նադիրյանը 2022 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճոաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող

4

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով գործով ձեռք բերված ն դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, նշել է, որ դրանք բավարար չէին Ե.Հակոբյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելու համար:

Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները կայացրել են չպատճառաբանված դատական ակտեր, գործի փաստական հանգամանքների վերաբերյա դատարանների հետնություննեը չեւ համապատասխանում ստորադաս դատարանում հետազոտված ապացույցներին: Բացի այդ, ստորադաս դատարանները թույլ են տվել նան նյութական իրավունքի խախտում, այն է՝ կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն՝ ամբաստանյալ Ե.Շակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքում մեղավոր ճանաչելու ն նրանից որպես դատական ծախս` գումար բռնագանձելու մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24ի դատավճիռը ն Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումն ու դրանք փոփոխել՝ ճանաչելով ն հռչակելով Ե.Հակոբյանի անմեղությունը նրան մեղսագրված արարքում ու արդարացնել նրա արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Եղիշե Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «/Ն/ա 2006 թվականի հունիսի Լ

5

ից աշխատանքային պայմանագրով աշխատանքի անցնելով «ՀԻՑ» ՓԲ րնկերության «Հարավ» մասնաճյուղում որպես ավագ կարգավար ն իրականացնելով «ՀԷՑ ՓԲ րնկերության «Հարավ» մասնաճյուղի

էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքնեի ` պատասխանատու ղեկավարի պարտականություններ, 2017 թվականի հունիսի 2ին՝ ժամի 16:30-ի սահմաններու, խախտել է ՀՀ կառավարության թիվ 1933»Ն որոշմամբ հաարատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխի 3-րդ կետի դ) ենթակարով սահմանված ն 18-րդ գլխի 45րդ ն 47րդ կերերով սահմանված տեխնիկայի անվտանգության ն աշխատանքի պաշտպանության կանոնները, այն 1՝ գործավամմի գործող էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքներն իրականացվել են առանց կարգագրի ու գրավոր թույլվվության, մալուխային գծի փորումը կատարվել է առանց զծի ատուգզողական րացման, առանց գծի սեփականատիրոջ անձնակազմի հսկողության, որն անզգուշությամբ առաջացրել է տուժող Հովհաննես Անդրանիկի Բալթայանի մահր:

Այսպես.

2015 թվականի մարտի 3Լին «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության ու «Էլեկտրասերվիս» սահմանափակ պատասխանապտվության ընկերության միջն կնքվել է թիվ 4-230/15 ծառայությունների վճարովի մատուցմուն պայմանագիրը, համաձայն որի՝ «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերություւ պեվք է մատուցի պայմանագրով նախատեսված համաւպավզաւախաուն ծաոսլյություններ:

2017 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Արամի ն Կողբացի փողոցների խաչմերուկի մուր գտնվող, Մաշվտցի պողուրայի հարակից այգում «Մորո ն Մանկան» առողջության պահպանման

գիտահետազոտական կենտրոնի հարնանությամի գտնվող, «ՀԷՑ» ՓԲ ինկերության «Հարավ» մասնաճյուղին պատկանող թունելախորշից ծուխ է դուրս եկել, որից հետո «ՀԷՑ» ՓԲ ընկերության շահագործման շրջանի պետի փեղակալ Փայլակ Լյուդվիգի Մեքոնյանի հրահանգով դեպքի վայր ենն գնացել «Էլեկփրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցները` մալուխային գծերի վերանորոգմեւն ծառայության վարպետ Արա Գյուլբուդղաղյանը, մալուխագործներ Սուրեն Գրիգորյանն ու Հովհաննես Բալթայանը, հողագործներ Արկադի

6

Պետրոսյանն Օ ու Հակոր Հովսեփյանը, իսկ «ՀԷՑ» ՓԲ րնկերության աշխատակիցներ Թադնոս Թադղնոսյանը, Գրիգոր Խաչատրյանն ու Րաֆֆի Հակոբյանն անհրաժեշտ անջատումներ կատարելու համար գնացել են ԲԵԼ0 ենթակայան:

Արա Գյուլրուղաղյանը «Էլեկտրասերվիս» ՍՊ ընկերության

աշխատակիցներ Սուրեն Գրիգորյանի, Հովհաննես Բալթայանի, Արկադի Պետրոսյանի ու Հակոր Հովսեփյանի հետ 2017 թվականի հունիսի 2ին՝ ժամի 16:30-ից մինչն 18:10ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել են Երնան քաղաքի Արամի ն Կողբացի փողոցների խաչմերուկի մուր գտնվող, «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը պատկանող արորգետնյա մալուխային խրամուղիում թիվ 1472 մալուխի վրա կցորդիչի միացման աշխատանքներին, որի ընթացքում Եղիշե Հակոբյանը խախտել է ՀՀ կառավարության թիվ 1933-Ն որոշմամբ հաարատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխի 3-րդ կետի դ) ենթակարի պահանջը, այն է՝ առանց «ՀԻՑ» ՓԲ ընկերության կողմից տրված կարգագրի «Էլեկփրասերվիս» ՍՊ րնկերության անձնակազմին ինքնակամ «ՀԷՑ» ՓԲ ընկերության էլեկփտրակայանքներում աշխատանքները սկսելու թույլտվություն է տվել, ՀՀ կառավարության թիվ 193-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական

կանոնակարգի 18-րդ գլխի 45րդ կերի պահանջը, այն է՝ առանց «ՀԻՑ» ՓԲ ընկերության կողմից տրված գրավոր թույլտվության «Էլեկրրասերվիս» ՍՊ ընկերության ` անձնակազմին ինքնակամ «ՀԷՑ» ՓԲ ընկերության էլեկփտրակայանքներում աշխատանքները սկսելու թույլտվություն է տվել, ՀՀ կառավարության թիվ 1933»Ն որոշմամբ հաստատված փեխնիկական

կանոնակարգի 18-րդ գլխի 47-րդ կետի պահանջը, այն է՝ մալուխային գծի փորումի կատարվել է առանց գծի արուգողական բացման, առանց գծի սեփականատիրոջ անձնակազմի հսկողության, բացի այդ չի գնահատել անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպությաւն

անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելն աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, միջոցներ չի ձեռնարկել «Էլերրրասերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքները դադարեցնելու, աշխատատեղից հեռացնելու

7

ուղղությամի, ավելին՝ վերջիններիս հեր կատարվել է մալուխի արուգում, որի արդյունքում իրենց կողմից չեն կատարվել աշխավաւվեղի նախապատրատրման միջոցառումներ, չեն դրվել հողանցումներ ու վերջինիս ցուցումով «ՀԷՑ» ՓԲ ընկերությաւն 5-րդ կարգի էլմոնտյոր Թադնոս Թադնոսյանը ԲԵ1Լ20 ենթաւկայանում: թիվ 1472 մալուխը սխալմամբ դրել է լարման տակ ն 6 ԿՎ լարման մեկուսացված չեզոքով ցանցում տեղի ունեցած միջֆազային միակցումից առաջացել է էլեկտրաղեղ ու կցորդիչի աշխատանքներ իրականացնող «լեկփրասերվիս» ՍՊ ինկերության աշխատակից Հովհաննես Անդրանիկի Բալթայանն ստացել է մարմնի ընդհանուր մակերեսի մոտ 55 տոկոսի չափով՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, ով տեղափոխվել է «Ճառագայթային րժշկության ն այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնություն սվաւնալու նպատակով, սակայն արացած այրվածքներից առաջացած րազմօրգանային այրվածքներից 2018 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 20:10-ին մահացել է»:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է հետնյալը. «(..) /1Ռնահատելով գործով ձեռք բերված ն դատաքննությամը հետազոտված - ապացույցներ Դատարանը հաստատված է համարում

ամբաստանյալ Եղիշե Հակորյանի) կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու փաստը: (...)

Անդրադառնալով |ամիաստանյալ Եղիշե Հակոբյանի) պատժի հարցերին՝ Դատարանն արձանագրում է հետեյալը. (...)

(-))

- վամբաստանյալ Եղիշե Հակոբյանի) նկատմամբ համաներման ակտի կիրառման համար, «Իրերունի-Երնանի հիմնադրման 2600-ամյակի ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հոչակման 100-ամյակի

կապակցությամբ քրեական գործերով համաներում: հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հողվածի 10-րդ մասում սաւհմանված որնէ սահմանավաւկում առկա չէ,

- վամբաստանյալ Եղիշե Հակոբյանի) նկատմամբ համաներման ակտի կիրառման համար, «Իրերունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հոչակման 100-ամյակի

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 192-194:

8

կապակցությամբ քրեական գործերով համաներում: հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասում նախավտեսված այլ սահմանափակում նս աոկա չէ:

Ը) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Արա

Գյուլբուդաղյանը ն Եղիշեն Հակորյանն առարկել են իլչենց նկատմամբ դատական քննության փուլում համաներման մասին օրենքի ընդունման հիմքով քրեական հետապնդումը, դադարեցնելու դեմ: Հետնաբար ելնելով վերոգրյալ մեկնաբանություններից, Դատարանը գտնում է, |որ) ՀՀ քրեական օրենսգիքի 157- րդ հոդվածի 2րդ մասով ամբասպտաւնյալներ Արա Գյուլրուղաղյանի ն Եղիշե Հակոբյանի մեղավորությունը հաստատելուց հետո նրանց նկատմամբ պատիժ չպետք է նշանակվի»:

8... Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում դրել է, ի թիվս այլնի, հետնյալ ապացույցները` տուժողի իրավահաջորդ Սրբուհի Բալթայանի, վկաներ Աստղիկ Բալթայանի, Գրիգոր Խաչատրյանի, Գրիգոր Մկրտչյանի, Արկադի Պետրոսյանի, Փայլակ Մելքոնյանի, (Ւադնոս Թադնոսյանի, Հակոր Հովսեփյանի, Սուրեն Գրիգորյանի, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի ցուցմունքները, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությունը, Հովհաննես Բալթայանի դիակի դատաբժշկական փորձաքննութան թիվ 0775 եզրակացություն, էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 64431711 եզրակացությունը ն դրա վերաբերյալ փորձագետ Գ.Հարությունյանի կողմից տրված պարզաբանումը, Թադնոս Թադնոսյանի մասնակցությամբ Երնան քաղաքի Հրազդանի կիրճում գտնվող Բ/ԵՂ120 ենթակայանի զննության մասին արձանագրությունը, ապացույց ճանաչված փաստաթղթերը ն իրեղեն ապացույցները":

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ոլ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի ն օբյեկտիվ արուգման է ենթարկել դատաքննության ընթացքում: հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահավել 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 122-135:

Հ Տե՛ս նույն տեղում:

9

վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության վեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաարանյալ Եղիշե Հակորյանը կատարել է ՀՀ քրնական օրենսգրքի 157-րդ հողվածի 2րդ մաստտվ նախատեսված հանցանք: Վերաքննիչ դավարանը գտնում է, որ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգիքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստավտված է համարել մեղադրական դատավճոի հիմքում: դրված՝ քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավատրի ապացույցների բավարար ամիրողջությամի (...):

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով ամրբասվանյալ Եղիշե Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով մելավոր ճանաչելու անիրավաչափության վերաբերյալ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի փասրարկները, հարկ է համարում: արձանագրել, որ ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի

պատճառարանությունները կառուցված են փրամարանորեն կապված ն գործի փաստական հանգամանքներից րբխող հատակ, որոշակի ն համոզիչ

հեզնությունների վրա ն որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: (...)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գվաում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճիոր բեկանելու իրավաչաւի հիմք չկա, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցե կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիոր պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը` մերժել (...)»":

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 43.70:

10

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված ն պատճառաբանված են արդյո՞ք Եղիշե Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայութան վերաբերալ ստորադաս

դատարանների հետնությունները:

1. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրութան նե գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետնության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 157րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում ամբաստանյալ Ե.Հակոբյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

12. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Ե.Հակոբյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 157րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում հաստատվում ն բողոքաբերի

պատճառաբանությունները հերքվում են տուժողի իրավահաջորդ Սրբուհի Բալթայանի, վկաներ Աստղիկ Բալթայանի, Գրիգոր Խաչատրյանի, Գրիգոր Մկրտչյանի, Արկադի Պետրոսյանի, Փայլակ Մելքոնյանի, Թադնոս (Թադնոսյանի, Հակոբ Հովսեփյանի, Սուրեն Գրիգորյանի, ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի ցուցմունքներով,։ ամբաստանյալ Արա Գյուլբուդաղյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությամբ, Հովհաննես Բալթայանի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0775 Նեզրակացությամբ, էլեկտրատեխնիկական փորձաքննության թիվ 64431711 եզրակացությամբ ն դրա վերաբերյալ փորձագետ Գ.Հարությունյանի կողմից տրված պարզաբանմամբ, Թադնոս Թադնոսյանի մասնակցությամբ Երնան քաղաքի Հրազդանի կիրճում գտնվող Բ/Ե-120 ենթակայանի զննության մասին արձանագրությամբ, ապացույց

1

ճանաչված փաստաթղթերով, իրեղեն ապացույցներով»: Ամբաստանյալի արարքում ՀԸ քրեական օրենսգրքի 157րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցակազմի առկայութան վերաբերալ ստորադաս դատարանների

հետնությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի ն համոզիչ վերլուծությունների հիման վրա:

13. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ե.Հակոբրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված ն պատճառաբանված են:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ե.ՇՀակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ծ. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն՝ «4. Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթն՝

(-)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաարանյալի նկատմամիը քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտփավորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաւն

6 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:

12

անզգուշությամի կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տաւսր փարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեյալ ժեւմկետները.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(.-.):

2 Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված

համարելու օրվանից մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մվնելու պահր (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ժաւնր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիվական հիվանդություն՝

(-)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել Լ տուժողի մահ՝

պատժվում է ազափազրկմամը` առավելագույնը հինգ տարի ժամկետրով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զիկելով՝ առավելագույնը երեք փարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2րդ մասով նկարագրված արարքն անզգույշ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձնով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետնաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 157րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ

3

ՀԸ քրեական օրենսգրքի 157րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում հանրորեն վտանգավոր հետնանքները վրա հասնելու պահից:

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Ե.Շակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2017 թվականի հունիսի 17-ին: Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ինձ, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի մայիսի 30-ինշ: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին":

18. Նախորդ կետում մեջբերված ն վերլուծված 66`փաստական

հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ե.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75րդ հոդվաի Լին մասի 2րդ կետով նախատեսված քրեական

պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիոն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի Ե.Շակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2րդ մասով քրեական 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

14

հետապնդում` ։Օ: պետք է դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

19. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեն սույն գործով ամբաստանյալ Ե.Շակոբյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը ն նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել", սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի կիրառմամբ անձին պատժից ազատելու ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ հիշյալ հիմքի կիրառման իրավական հետնանքներն առավել բարենպաստ են անձի համար:չ

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը ն այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը՝ Եղիշե Կարլենի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2րդ մասով մեղավոր ճանաչելուն որպես դատական ծախս` նրանից հօգուտ ՀՇ ֆինանսների նախարարության (ՀՀ պետական բյուջեի) համապարտությամբ 98.400 (իննսունութ հազար չորս հարյուր ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով, բեկանել ու փոփոխել:

ս Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

ռ Տեխ, ոամոհչ ուսում, Վճռաբեկ դատարանի` Արմենակ Ավագյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԿԴ3/0038/01/17 որոշման 24-րդ կետը:

15

2. Ամբաստանյալ Եղիշե Կարլենի Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0041/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել