ԱՆՆԱ ՉԱՐՉՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԱՆՆԱ ՉԱՐՉՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Աննա Չարչյանի և Կարինե Սահակյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Աննա Չարչյանը և Կարինե Սահակյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 23-ին) խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ և 149.5-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի «տուժողիե եզրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18, 19, 21 և 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
1. Դիմողների կարծիքով, «...գործի նոր քննության ընթացքում դատավարության կողմերին հայցի առարկան և իրավական ու փաստական հիմքերի փոփոխության, նոր ապացույցներ ներկայացնելու, հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություններ ընձեռող իրավադրույթները անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության 19-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի...հետ...ե։ Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 313-րդ հոդվածում բացահայտված չէ «տուժողե եզրույթը, որևէ այլ նորմ չի սահմանում, թե ով կարող է հանդիսանալ տուժող։ Այս նորմն ընդունելիս օրենսդիրը դրան իրավական որոշակիություն չի հաղորդել, և այն չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, իրավական որոշակիությունը բացակայում է նաև տուժողի հայցով դատարանի կողմից գործարքն անվավեր ճանաչելու ձևակերպման մեջ։ Դիմողները դիմումում ներկայացրել են նաև այլ փաստարկներ։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.
2.1. դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ և 149.5-րդ հոդվածները չեն կիրառվել դիմողների նկատմամբ։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով սահմանված ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջներն ինքնանպատակ չեն։ Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այնպիսի դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետիսահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտվել է 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, ըստ որի ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի«... իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի ...ե բառակապակցության մեջ «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։
Ելնելով վերոգրյալից, դատական կազմը փաստում է, որ վերոնշյալ դրույթները դիմողների նկատմամբ չեն կիրառվել, քանի որ վերաքննիչ դատարանի դատական ակտում այդ դրույթների վկայակոչումն իրավական հետևանքներ չի առաջացրել դիմողների նկատմամբ.
2.2. դիմողները չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Միաժամանակ, դիմողները նաև չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իրենց սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Բացի դրանից, դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Հետևաբար, վերոնշյալ իրավադրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարցը փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Միաժամանակ, դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ առկա է
ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-705 որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի անհատական դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4- րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Աննա Չարչյանի և Կարինե Սահակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
12 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
