Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.12 — Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.12AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.12 — Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը 1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին կամ այլ անձի, ներառյալ` պետությանը: 2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը 1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին կամ այլ անձի, ներառյալ` պետությանը:

2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական ու փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, 968.6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 968.7 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով, 968.8 հոդվածով և 968.9 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, ներառյալ` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ: (968.12-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն) Գ Լ ՈՒ Խ 53 ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել