ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը» բառերը: Հոդված 2. Օրենսգրքի 169.28-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և 3-րդ մասի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»․ 3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3 . Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.17-րդ հոդվածով. « Հոդված 206.17. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը 1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը մինչև կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ի մասով նախատեսված արարքը, որը կատարել է Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5․1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.»: Հոդված 5 . Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. ապրիլի 19 Երևան ՀՕ-206-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-206-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.05.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հոդ.476 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.03.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.04.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.05.2020 Հիմնական ակտ 25.03.2020, ՀՕ-206-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-206-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
