ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 40 — Կատարողական վարույթի հարուցման վայրը և վարույթի փոխանցումը 1.
Ամփոփում
Հոդված 40. Կատարողական վարույթի հարուցման վայրը և վարույթի փոխանցումը 1. Կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումում։ 2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ տվյալ գործողությունների կատարման վայրի ստորաբաժանումում, եթե այդ վայրը
Ամբողջ Տեքստ
Հոդված 40. Կատարողական վարույթի հարուցման վայրը և վարույթի փոխանցումը 1. Կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ պարտապանի հաշվառման (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումում։
2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթը հարուցվում է Ծառայության՝ տվյալ գործողությունների կատարման վայրի ստորաբաժանումում, եթե այդ վայրը որոշակի է։
3. Կատարողական վարույթը մեկ հարկադիր կատարողից մյուսին կարող է փոխանցվել՝ 1) Ծառայության ստորաբաժանման ներսում՝ ստորաբաժանման պետի կողմից.
2) Ծառայության մեկ այլ ստորաբաժանում՝ գլխավոր հարկադիր կատարողի կողմից։ Գ Լ ՈՒ Խ 7 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
