Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԴ/0005/05/08
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0005/05/08

Վճռաբեկ դատարանՎԴ/0005/05/0826 սեպտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԱվելացված արժեքի հարկ
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.05.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՛Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` ավելացված արժեքի հարկի գծով առաջացած 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը հաստատելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հաստատելու ավելացված արժեքի գծով 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը: Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սու

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0005/05/08

Նախագահող դատավոր Ռ. Հակոբյան

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0005/05/08

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.05.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՛Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` ավելացված արժեքի հարկի գծով առաջացած 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը հաստատելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հաստատելու ավելացված արժեքի գծով 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը: Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

Դատարանը չի կիրառել ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 14-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենքի 13-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 8-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Դատարանը, գնահատելով ՛Ինտերկաուչուկ Լիմիթեդ ընկերության և

Ընկերության միջև կնքված պայմանագիրը, նշել է, որ Ընկերությանը մատուցված ծառայությունները հանդիսանում են ոչ թե իրավաբանական, այլ առևտրային գործակալի ծառայություններ: Սակայն կողմերի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, որի բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածում: Միաժամանակ, Դատարանը գտել է, որ ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով առևտրային գործակալի ծառայությունների համար մատուցման վայրի բնորոշման առանձնահատկություն սահմանված չէ, ուստի ՛Ինտերկաուչուկ Լիմիթեդ ընկերության կողմից մատուցված ծառայության վայրը հանդիսանում է այն վայրը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Մինչդեռ, ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ դրանում նշված այլ ծառայությունների հետ միաժամանակ իրավաբանական ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ: Տվյալ դեպքում, ՛Ինտերկաուչուկ

Լիմիթեդ

ընկերությունը,

հանդիսանալով

օտարերկրյա

կազմակերպություն, իրավաբանական ծառայություն է մատուցել Հայաստանի Հանրապետությունում

գրանցված

Ընկերությանը,

հետևաբար`

վիճելի

իրավահարաբերության համար կիրառելի է ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 15.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Ծառայության պետի 21.06.2007 թվականի թիվ 1700453 հանձնարարականի հիման վրա Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վելուծության վարչության, հարկային հաշվանցումների հսկողության վարչության 2-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության վերահսկողության և գանձումների 2-րդ բաժնի աշխատակիցներին հանձնարարվել է Ընկերությունում կատարել 01.03.2005-30.11.2006 թվականներին ընկած ժամանակահատավածում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած դեբետային մնացորդի (գերավճարի) ուսումնասիրություն:

2) Ուսումնասիրության արդյունքում 09.07.2007 թվականին կազմվել է որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման

և

վերադարձի

դեպքում

ուսումնասիրության

արդյունքների

արձանագրություն, որում նշվել է, որ խոշոր հարկ վճարողների Ծառայություն ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների համաձայն` ավելացված արժեքի հարկի գումարը նույն ժամանակաշրջանում կազմում է 1.403.073.700 ՀՀ դրամ, սակայն փաստացի այն կազմել է 1.402.690.500 ՀՀ դրամ: Նշված գերավճարի գումարից ենթակա չէ հաշվանցման ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուսումնասիրվող ժամանակաշրջանում ՛Ինտերկաուչուկ Լիմիթեդ ոչ ռեզիդանտ իրավաբանական անձի (այսուհետ կազմակերպություն) հետ կնքած պայմանագրի համաձայն վերջինիս կողմից մատուցված ծառայությունների

3

դիմաց պակաս կրեդիտավորված 187.691.900 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գումարը:

3) Ընկերության և ՛Ինտերկաուչուկ Լիմիթեդ ընկերության կողմից կնքված գործակալական համաձայնագրի 1.1 կետով սահմանվել է, որ պրինցիպալը գործակալին հանձնարարում է պրինցիպալի անունից և նրա հաշվին, պարգևատրման դիմաց կատարել 1.2 կետում նշված իրավաբանական և այլ գործողություններ: Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` գործակալը պարտավորվում է ի կատարումն նույն Համաձայնագրի իրականացնել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի գնորդների որոնում և կնքել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի առուվաճառքի պայմանագրեր, որի քանակը նշվում է նույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածներում:

6) Ընկերության գտնվելու վայրի հասցեն է` Երևան, Բագրատունյաց 70, իսկ Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը սույն գործի լուծման համար կարևորվում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյոք գործակալության պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ կիրառվում է ԱԱՀի զրոյական դրույքաչափ: ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում: ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ նույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դեպքերի): ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման

այլ

իրավունքների`

այլ

անձանց

փոխանցման,

գովազդային,

խորհրդատվական,

ինժեներական,

իրավաբանական,

հաշվապահական,

փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության

(բացառությամբ

բոլոր

տեսակի

փախադրամիջոցների

վարձակալության)

ծառայություններ

օտարերկրյա

իրավաբանական

անձանց,

իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ

ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով Կազմակերպության կողմից գործակալության պայմանագրի հիման վրա մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական

4

դրույքաչափի կիրառելիության հարցին պատասխանելու համար պետք է որոշվի թե արդյոք Ընկերության կողմից մատուցված համապատասխան ծառայությունները ընդգրկված են ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի համաձայն` գործակալության պայմանագրով մի կողմը(գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի(պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի համաձայն` գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործակալության պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրի տեսակ է, որի շրջանակներում կատարվում են իրավաբանական և այլ գործողություններ: Հետևաբար, գործակալության պայմանագրի շրջանակներում պատուցվող ծառայությունները իրավաբանական ծառայություններ են, որոնք ներառված են ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում: Վճռաբեկ

դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող գործողությունների բնույթը:

Քննվող քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ծառայությունները ստացած Ընկերության գտնվելու վայրը

Երևան, Բագրատունյաց 70 հասցեն է, իսկ

ծառայություններ մատուցած Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի իմաստով գործակալության պայմանագրով մատուցված իրավաբանական ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրոյական դրույքաչափով հարկման վերաբերյալ ՛Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետը Ընկերությանը մատուցված ծառայությունների նկատմամբ կիրառելի չեն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 15.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

5

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՎԴ/0005/05/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել