ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 74 — Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը 1.
Ամփոփում
Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը 1. Ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։ 2. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ընդհանուր ժողովի անդամներ են: 3. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առ
Ամբողջ Տեքստ
Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը 1. Ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։
2. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ընդհանուր ժողովի անդամներ են:
3. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:
4. Ընդհանուր ժողովը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:
5. Ընդհանուր ժողովը. 1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ. 2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր. 3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը. 4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները. 5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին. 6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը. 7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները. 8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը. 9) իրականացնում է այլ գործառույթներ:
6. Ընդհանուր ժողովը և հանձնաժողովները գործում են Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան:
7. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
8. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:
9. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Ընդհանուր ժողովի որոշմամբ:
10. Ընտրություններն իրականացվում են գաղտնի քվեարկությամբ:
11. Քվեարկությունը կազմակերպելու, դրա արդյունքներն ամփոփելու, քվեաթերթիկները կազմելու կարգը և քվեաթերթիկի ձևը սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով:
12. Քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի գործունեության կարգով:
13. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից, եթե այլ բան սահմանված չէ Ընդհանուր ժողովի որոշմամբ: (74-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
