ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 ապրիլի 2009թ. ՍԴԱՈ - 38 | ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի միջնորդությունը որպես դիմումի ապահովման միջոց մինչև գործի դատաքննության ավարտը վեճի առարկա նորմի գործողության կասեցման վերաբերյալ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մինչև սահմանադրական դատարանի կողմից 2009թ. մայիսի 8-ին նշանակված գործի դատաքննության ավարտը և սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը կասեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության գործողությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
3. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին սույն որոշման մասին անհապաղ իրազեկել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով, համապատասխան տեղեկատվություն հաղորդել հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 ապրիլի 2009 թվականի
ՍԴԱՈ-38
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 2009 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-38
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
