ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 518 — Գնորդի իրավունքները նրան անպատշաճ որակի ապրանք վաճառելիս 1.
Ամփոփում
Հոդված 518. Գնորդի իրավունքները նրան անպատշաճ որակի ապրանք վաճառելիս 1. Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել` 1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով. 2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը. 3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները. 4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը: Գնորդն իրավունք ունի պահ
Ամբողջ Տեքստ
Հոդված 518. Գնորդի իրավունքները նրան անպատշաճ որակի ապրանք վաճառելիս 1. Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել` 1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով. 2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը. 3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները. 4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը: Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում (491 հոդվածի 2-րդ կետ):
2. Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:
4. Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը: (518-րդ հոդվածը լրաց.
17.06.16 ՀՕ-115-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
