Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականաց
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 48 — Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականաց

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 48. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական և (կամ) մասնավոր կառավարումներ: Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը և մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրայի

Ամբողջ Տեքստ

Հոդված 48. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական և (կամ) մասնավոր կառավարումներ: Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը և մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձևակերպումները: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն օրենսգրքով սահմանված ձևերով և կարգով: Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով: Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է մասնագիտական գործունեության փորձ և գիտելիքներ ունեցող անձանց: Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցել Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված ժամկետը: (48-րդ հոդվածը փոփ .

23.06.15 ՀՕ-108-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել