Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-582-Ն23 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 1-ին մասում «պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)» բառերը փոխարինել «համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)՝ ըստ պատժի կրման վայրի» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է դատապարտյալին։»։ Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասի «պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի» բառերով.

2) 5-րդ մասի «պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատժի կրման վայրի» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 165-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.

2) 3-րդ մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները:»: Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 168.1-ին հոդվածով. «Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները:»: Հոդված 6. Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասում «վեցամսյա» բառը փոխարինել «իննամսյա» բառով: Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բողոքարկման կանոնները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի վրա: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-582-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-582-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.01.2023 Հիմնական ակտ 23.12.2022, ՀՕ-582-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.06.2022, ՀՕ-246-Ն 15.06.2022, ՀՕ-246-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-582-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել