Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 100 — Մանդատների տրամադրումը պատգամավորներին 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 100AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 100 — Մանդատների տրամադրումը պատգամավորներին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին 1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին։ Ընտրական ցուցակի մի մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից։ 2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փ

Ամբողջ Տեքստ

Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին 1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին։ Ընտրական ցուցակի մի մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից։

2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

3. Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

4. Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր: Նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը համարվում է սույն հոդվածի իմաստով վավեր, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն ներկայացվել է նոտարական կարգով վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։

5. Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

6. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

7. Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: (100-րդ հոդվածը խմբ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել