ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 469 — Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը 1.
Ամփոփում
Հոդված 469. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը 1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները: 2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը
Ամբողջ Տեքստ
Հոդված 469. Համագործակցության վարույթով իրականացվող նախաքննությունը 1. Համագործակցության վարույթով նախաքննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները:
2. Համագործակցության համաձայնագիր կազմելուց հետո տվյալ մեղադրյալի վերաբերյալ վարույթն անջատվում է: Անջատված վարույթի նյութերին պարտադիր կցվում են համագործակցության միջնորդությունը, դրա վերաբերյալ քննիչի կարծիքը, միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումը, ինչպես նաև համագործակցության համաձայնագիրը:
3. Համագործակցության վարույթի ընթացքում քննիչի միջնորդությամբ հսկող դատախազն իրավասու է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքով կասեցնելու մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը, եթե դա անհրաժեշտ է համաձայնագրով նրա ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
4. Մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապված այլ անձի անվտանգության սպառնալիքի առկայության դեպքում քննիչը որոշում է կայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կնքված փակ ծրարում պահելու, ինչպես նաև համապատասխան անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված հատուկ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին:
5. Նախաքննության ավարտից հետո քննիչը սույն օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթի նյութերը հանձնում է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդություն կազմելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
