ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 111 — Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը 1.
Ամփոփում
Հոդված 111. Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը 1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանի գույքի վրա արգելանք է դրվում հետևյալ հերթականությամբ. 1) պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝ ա. անշարժ գույք, բ. շարժական գույք, գ. դրամական միջոցներ. 2) պարտապան իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված
Ամբողջ Տեքստ
Հոդված 111. Դրամական պահանջի ապահովման վարույթով գույքի արգելադրման հերթականությունը 1. Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա դրամական պահանջի ապահովման վարույթով պարտապանի գույքի վրա արգելանք է դրվում հետևյալ հերթականությամբ. 1) պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝ ա. անշարժ գույք, բ. շարժական գույք, գ. դրամական միջոցներ. 2) պարտապան իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք, բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք, գ. սույն կետի մյուս ենթակետերում չնշված գույք, դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, ե. պատրաստի արտադրանք, զ. դրամական միջոցներ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
