ՎԴ/5848/05/08
Ամփոփում
քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Սպանդարյանի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ <<Սթար Դիվայդ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը և Ծառայության պետի 07.0
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/5848/05/08
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան
Դատավորներ`
Ա. Աբովյան
Կ. Մաթևոսյան
Վարչական գործ թիվ ՎԴ/5848/05/08
2011թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2011 թվականի մարտի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Սպանդարյանի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ <<Սթար Դիվայդ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտը և Ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռով հայցը` Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ Ծառայության պետի 07.08.2008 թվականի թիվ 00085 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է: Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշմամբ Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի` Ծառայության 06.08.2008 թվականի թիվ 1308062 ակտն անվավեր ճանաչելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան` Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի օրինակը հանձնվել է Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գործող <<Սթար-5>> խանութի տնօրեն Արմեն Օհանյանին: Խանութը պատկանում է Ընկերությանը, իսկ Արմեն Օհանյանի` նշված խանութի տնօրեն լինելը հաստատվում է Ընկերության կողմից տրված տեղեկանքով:
Դատարանն անտեսել է նաև, որ <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումից առաջ տնտեսվարող սուբյեկտին դրա կատարման մասին ծանուցելու պարտականություն չի սահմանում:
Ինչ վերաբերում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսվարող սուբյեկտի կողմից ստորագրելու դրույթին, ապա այդ մասով Դատարանը հաշվի չի առել, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, և նման ստուգումից առաջ տնտեսվարող սուբյեկտին դրա կատարման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով սահմանված ստուգման նպատակների իրագործումը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
3
1) Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում: Նույն հանձնարարագիրը ստորագրել, դրան ծանոթացել և դրա մեկ օրինակը ստացել է <<տնօրեն Ա. Օհանյան>>-ը (հատոր 1, գ.թ. 15):
2) Ստուգման արդյունքում Ծառայությունը 06.08.2008 թվականին կազմել է թիվ 1308062 ակտը, որի 2-րդ կետի համաձայն` Ընկերությանը պատկանող Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գործող խանութից 06.08.2008 թվականին ժամը 14:39-ին իրականացված 18.760 ՀՀ դրամ առևտրի դիմաց հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չի տրամադրվել: Նույն ակտով Ընկերությանն առաջարկվել է վճարել 300.000 ՀՀ դրամ: Նույն ակտը ստորագրել և դրա մեկ օրինակը ստացել է <<տնօրեն Ա. Օհանյան>>-ը (հատոր 1, գ.թ. 16-19):
3) Ընկերության 09.03.2010 թվականի թիվ ԿԲ-Ե 1577 տեղեկանքի համաձայն` Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրենի պաշտոնը (հատոր 2, գ.թ. 27):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
(Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների։ Վերջինu պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին։ Uտորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումների ընթացքում ստուգման հանձնարարագիր ներկայացնելու բացառությանը` նշելով. <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը տնտեսավարող սուբյեկտին հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն չի նախատեսում։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածով նախատեսված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսավարող սուբյետի կողմից ստորագրելու դրույթին, որը նախատեսվում է որպես ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման մասին ծանուցված լինելը հավաստող հանգամանք, և որը Դատարանի կողմից մեկնաբանվել է որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն, ապա իրականում հոդվածի այդ կարգավորումը հանդիսանում է ստուգումների անցկացման ընդհանուր կանոնի տրամաբանական շարունակությունը և չի վերաբերում հսկիչդրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքերի համար նախատեսված բացառությանը:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի` հաշվի
4
առնելով
հսկիչ-դրամարկղային
մեքենաների
շահագործման
կանոնների
պահպանության հետ կապված ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը (տե'ս, օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայությունն ընդդեմ <<Ուրարտու-Ալեն>> ՍՊԸ-ի` 811 350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, գործով Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-951/ՏԴ որոշումը):
Վերոնշյալից հետևում է, որ (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտականությունը հսկիչդրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանության հետ կապված ստուգումներին չի վերաբերում, սակայն դա չի նշանակում, որ ստուգում իրականացնող անձը ընդհանրապես չպետք է տնտեսվարող սուբյեկտին ներկայացնի ստուգման հանձնարարագիրը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այնուամենայնիվ տնտեսվարող սուբյեկտը մինչ ստուգումը փաստացի սկսելը իրավունք ունի ծանոթանալու ստուգման հանձնարարագրին, ստուգելու համար ստուգում իրականացնող համապատասխան անձի լիազորությունների առկայությունը: <<Հայաստանի
Հանրապետությունում
ստուգումների
կազմակերպման
և
անցկացման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի <<գ>> ենթակետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար: Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների
կազմակերպման
և
անցկացման
վարույթի
ընթացքում
պարտականություններ են դրված ոչ միայն ստուգում իրականացնող անձի, այլ նաև տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի վրա: Մասնավորապես` վերջինս պարտավոր է ստուգում իրականացնող անձի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` իր բացակայության ժամանակ ապահովել փոխարինող պաշտոնատար անձի ներկայությունը: Առանց նշված պահանջի պատշաճ կատարման ստուգում իրականացնող անձը չի կարող ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման մասին ծանուցելու պահանջը, որի դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի տնտեսվարող սուբյեկտը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ 20.04.2006 թվականից առ այսօր Ընկերության տնօրենը Վահան Քերոբյանն է, իսկ Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրենի պաշտոնը, որն ինքնին չի կարող դիտվել որպես Ընկերության տնօրենին փոխարինող պաշտոնատար անձի պաշտոն: Այսինքն` գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Արմեն Օհանյանը ստուգման ընթացքում Ընկերության տնօրեն էր, կամ նրան փոխարինող պաշտոնատար անձ: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով, 20.04.2006 թվականից առ այսօր Ընկերության տնօրենը Վահան Քերոբյանն է, իսկ Արմեն Օհանյանը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրենի պաշտոնը, անտեսել է այն հանգամանքը, որ վերջինս նշված խանութի մասով Ընկերության անունից հանդես եկող պատասխանատու անձ է:
Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրը ստորագրել, դրան ծանոթացել և դրա մեկ օրինակը ստացել է <<տնօրեն Ա. Օհանյան>>-ը, Ծառայության 06.08.2008 թվականի թիվ
5
1308062 ակտը ստորագրել և դրա մեկ օրինակը նույնպես ստացել է վերջինս, իսկ նրա` Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրեն հանդիսանալու փաստը հաստատվում է Ընկերության 09.03.2010 թվականի թիվ ԿԲ-Ե 1577 տեղեկանքով:
Այսինքն` սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերությանը ներկայացնելու ժամանակ որպես Ընկերությունը ներկայացնող պաշտոնատար անձ հանդես է եկել Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար5>> խանութի տնօրեն Արմեն Օհանյանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայությունը Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման մասին ծանուցել է տնտեսվարող սուբյեկտին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ստուգման դեպքում որն է համարվում ստուգումը սկսելու պահը: (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած
հաշվապահական
հաշվեկշռի,
ֆինանսական
և
Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի իններորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` հսկիչ գնումների իրականացման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ: Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն` նույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ՝ ուսումնասիրությունների անցկացման կարգերը) սահմանվում են նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով: Հսկիչ գնումների անցկացման կարգը սահմանվում է նույն օրենքի 2-րդ հավելվածով:
(Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի հավելված 2-ի 1.2-րդ կետի համաձայն` հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային
մեքենաների
շահագործման
կանոնների
պահպանման
ուսումնասիրությունը:
6
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ գործի քննության ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրեն Արմեն Օհանյանին է հանձնվել գնումը կատարելուց հետո, այսինքն` նշված հանձնարարագիրը տրվել է ստուգումը փաստացի սկսվելուց հետո:
Մինչդեռ, հիմք ընդունելով վերոնշյալ օրենքի հոդվածները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հսկիչ գնումը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման նպատակով իրականացվող ուսումնասիրություն է: Հետևաբար, Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրեն Արմեն Օհանյանին է հանձնվել գնումը կատարելուց հետո, այն է` ստուգումն իրականացնելուց հետո, անտեսել է այն հանգամանքը, որ հսկիչ գնում կատարելու գործընթացը չի կարող դիտվել որպես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, այլ այն իրենից ներկայացնում է ուսումնասիրություն, որի արդյունքում Ծառայությանը հայտնի են դարձել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման նպատակի հետ առնչվող հարցեր, որոնց հիման վրա էլ վերջինս կատարել է ստուգումը: Այսինքն` հսկիչ-դրամարկղային մեքենաների ստուգումն սկսվում է ոչ թե հսկիչ գնման պահից, այլ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, շահագործման կանոնների
ստուգման
(հսկիչ-դրամարկղային
մեքենայի
հետ
կապված
գործողությունների կատարման) պահից, որը ենթադրում է նաև համապատասխան ստուգվող տնտեսվարող սուբյեկտի տեղեկացվածություն ստուգման մասին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Ծառայության պետի 04.08.2008 թվականի թիվ 1308062 հանձնարարագիրն Ընկերության Երևանի Գայի պողոտա թիվ 16 հասցեում գտնվող <<Սթար-5>> խանութի տնօրեն Արմեն Օհանյանին է հանձնվել ստուգումը սկսվելուց հետո, անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` <<Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի նշված
7
հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի
դատական
ակտը
փոփոխելը
բխում
է
արդարադատության
արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման
պատճառաբանությունները,
ինչպես
նաև
գործի
նոր
քննության
անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2402412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. <<Սթար Դիվայդ>> ՓԲԸ-ի հայցը մերժել:
2. <<Սթար Դիվայդ>> ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մարտի, 2011 թ.
- Գործի #:
- ՎԴ/5848/05/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
