ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 118 — Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը (վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն) 1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է` 1) ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ 2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան
Ամբողջ Տեքստ
Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը (վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն) 1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է` 1) ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ 2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո: 2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողները կամ միակ ծնողը նախազգուշացվում են գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Ծնողների կամ միակ ծնողի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է դիմումով, որը կազմվում է երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում:
6. Դիմումների ձևերը հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով:
7. Ծնողները կամ միակ ծնողը կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: (118-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն, խմբ.
21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ.
21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ., խմբ.
22.10.25 ՀՕ-363-Ն) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
