Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 124 — Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 124AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 124 — Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 124. Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է անձնակազմի համար ժամանակին լավորակ սնունդ կազմակերպելու, ծառայության օբյեկտների սանիտարական վիճակի համար և պարտավոր է` - ապահովել լավորակ սնունդ (այդ թվում` դիետիկ և բուժական), յուրաքանչյուր զինծառայողին հասցնել օրապարենի (մթերաբաժնի)

Ամբողջ Տեքստ

Հոդված 124. Գնդի պարենային ծառայության պետը ենթարկվում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է անձնակազմի համար ժամանակին լավորակ սնունդ կազմակերպելու, ծառայության օբյեկտների սանիտարական վիճակի համար և պարտավոր է` - ապահովել լավորակ սնունդ (այդ թվում` դիետիկ և բուժական), յուրաքանչյուր զինծառայողին հասցնել օրապարենի (մթերաբաժնի) սահմանված նորմերը, ամսական առնվազն մեկ անգամ խոհարարների հետ անցկացնել սննդի ստուգիչ-ցուցադրական պատրաստում. - գնդի բժշկական ծառայության պետի, ճաշարանի պետի և հրահանգիչ-խոհարարի հետ կազմել մթերքների բաշխումը. - գնդի ստորաբաժանումներում, պահեստում և այլ ծառայություններում ամսական առնվազն 1 անգամ ստուգել պարենամթերքի, ծառայության տեխնիկայի և գույքի առկայությունն ու որակական վիճակը. - ղեկավարել ճաշարանի, մթերային պահեստի և օժանդակ տնտեսության աշխատանքը, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալի բացակայության ժամանակ հրահանգավորել ճաշարանի հերթապահին. - իրականացնել կարտոֆիլի և բանջարեղենի սեզոնային մթերումներ, վերամշակել և տեղավորել պահելու համար, ինչպես նաև գնդի կարիքների համար սառույցի, խոտի և ծղոտի պաշար նախապատրաստել. - ապահովել սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը մթերքների մշակման և պահպանման, սննդի պատրաստման և ընդունման ժամանակ, մթերային պահեստի, ճաշարանի շինությունների և ճաշարանախոհանոցային ամանեղենի, ինչպես նաև տեխնոլոգիական, սառեցնող և ոչ մեխանիկական սարքավորումների պահպանման և սպասարկման ժամանակ, ապահովել անվտանգության պահանջների կատարումը, դրանց շահագործման ընթացքում. - կազմակերպել սննդի մնացորդների հավաքման և օգտագործման համար կառույցների ստեղծման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել ճաշարանում մնացորդները ժամանակին հավաքելու և զորամասի օժանդակ տնտեսություն տանելու համար: Գ ՆԴԻ իրային ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ (վերնագիրը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել