Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 41. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները 1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձը և որոշել դրանց չափը: Ծագումով հայ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: 2. Ուսման վարձի չափը պետք է նշված լինի ընդունելության հայտարարության մեջ: 3. Բուհերը

Ամբողջ Տեքստ

Հոդված 41. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները 1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձը և որոշել դրանց չափը: Ծագումով հայ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների համար չի կարող սահմանվել ավելի բարձր ուսման վճար, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

2. Ուսման վարձի չափը պետք է նշված լինի ընդունելության հայտարարության մեջ:

3. Բուհերը կարող են նաև հաստատության սահմանած կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ:

4. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ։

5. Օտարերկրյա ուսանողներին կրթական ծառայություններ մատուցելու համար բուհը կարող է սահմանել ուսման վարձի ավելի բարձր չափ:

6. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակի տրամադրման կարգը, ներառյալ դրան հավակնելու և դրանից զրկվելու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

7. Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն հավատարմագրված կրթական ծրագրերով լրիվ բեռնվածությամբ բարձրագույն կրթական ծրագրով առաջին անգամ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է այդ կրթաթոշակը ստանալու հնարավորությունից:

8. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն հինգ տոկոսի չափով հատկացնում է ուսանողական կրթաթոշակի ձևով ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում` նախապես հաստատված և հրապարակված պայմաններով:

9. Պետական բյուջեից նպատակային ուսուցման համար կրթաթոշակ կարող են ստանալ Կառավարության կողմից առաջատար ճանաչված օտարերկրյա բուհերում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն հանդիսացող մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

10. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում պետության կողմից ուսումնառության կրթաթոշակի ձևով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն կարող են ստանալ միջպետական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակում կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհ ընդունվելու դեպքում:

11. Բուհերն ուսանողների տվյալ տարվա ուսման վարձի փոխհատուցման և ուսանողական ֆինանսական խրախուսումների տրամադրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը Լիազոր մարմին ներկայացնում են հաշվետվություն:

12. Հանրային բուհերը իրենց լիցենզային տեղերի մինչև 40 տոկոսի չափով ապահովում են ուսման վարձի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսումնառությունը, ընդ որում այդ ուսանողների համար կիրառվում է Կառավարության կողմից ըստ մասնագիտությունների և որակավորումների սահմանված ուսման վարձի չափը:

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպում է բուհը՝ պետության կողմից ուսումնառության կրթաթոշակների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել