ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 729 — Պատվիրատուի իրավունքների երաշխիքները 1.
Ամփոփում
Հոդված 729. Պատվիրատուի իրավունքների երաշխիքները 1. Կապալառուն իրավունք չունի պատվիրատուին պարտադրել կենցաղային կապալի պայմանագրում մտցնելու լրացուցիչ աշխատանքներ կամ ծառայություններ: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագրով չնախատեսված աշխատանքը կամ ծառայությունը վարձատրելուց: 2. Պատվիրատուն իրավունք ունի մինչև կատարված աշխատանքն իրեն հանձնելը, ցանկացած պահի հրաժարվել կենցաղային կապալի պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով պայմանագ
Ամբողջ Տեքստ
Հոդված 729. Պատվիրատուի իրավունքների երաշխիքները 1. Կապալառուն իրավունք չունի պատվիրատուին պարտադրել կենցաղային կապալի պայմանագրում մտցնելու լրացուցիչ աշխատանքներ կամ ծառայություններ: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագրով չնախատեսված աշխատանքը կամ ծառայությունը վարձատրելուց:
2. Պատվիրատուն իրավունք ունի մինչև կատարված աշխատանքն իրեն հանձնելը, ցանկացած պահի հրաժարվել կենցաղային կապալի պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով պայմանագրի գնի կատարված աշխատանքին համաչափ մասը, և կապալառուին հատուցել պայմանագրի կատարման համար մինչև այդ պահը կատարած ծախսերը, եթե դրանք չեն մտել աշխատանքի գնի նշված մասի մեջ: Այդ իրավունքից պատվիրատուին զրկող պայմանագրի պայմանն առոչինչ է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
