Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-817 հունիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 81 | «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Տարբեր հեռուստաընկերություններից նրանց կողմից հեռարձակված նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստահաղորդումների տեսագրությունները պահանջելու, ինչպես նաև նրանց կողմից սահմանված առևտրային և քաղաքական գովազդի սակագները պահանջելու մասին միջնորդությունը մերժել, նկատի ունենալով, որ գործում առկա նյութերն ունեն բավարար ապացուցողական նշանակություն համապատասխան եզրակացություն անելու համար։

2. «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի հանրապետական կուսակցություններից իրենց անդամների անձնական տվյալները պահանջելու մասին միջնորդությունը մերժել, քանի որ դրանում նշված պահանջն իրավաչափ չէ, չի բխում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից և այն չի առնչվում գործի քննության առարկային։

3. ՀՀ Նախագահից ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տվյալներ պահանջելու մասին ներկայացված միջնորդությունը մերժել հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.06.2007թ. թիվ 007-2717 գրությամբ տրված պատասխանն այն մասին, որ ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր հաշվառում չի իրականացվում։

4. Հանրային հեռուստաընկերությունից և Հանրային ռադիոյից

տեսագրությունների և ձայնագրությունների պահանջի վերաբերյալ միջնորդությունը մերժել, նկատի ունենալով, որ դատաքննության ընթացքում հետազոտված նյութերը բավարար պատկերացում են տալիս տվյալ միջնորդության մեջ ներկայացված խնդրի վերաբերյալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2007 թվականի

ՍԴԱՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունիսի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել