ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը 1.
Ամփոփում
Հոդված 93. Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը 1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու: 2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդությո
Ամբողջ Տեքստ
Հոդված 93. Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը 1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։
3. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
4. Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
5. Հայցը մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելը օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել:
6. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչև վճռի կատարումը:
7. Դատարանն անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցը փոփոխելու, իսկ հայցի ապահովումը մերժելու կամ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե տվյալ հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկել է առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու: Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովումը մերժելու կամ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: (93-րդ հոդվածը լրաց.
22.10.25 ՀՕ-352-Ն ) Գ Լ ՈՒ Խ 16 ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
