ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5 -ին «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սևանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-190 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 2 . Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով. «գ1) յուրաքանչյուր տարի սահմանում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները.»։ Հոդված 3 . Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 4 . Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով. « Հոդված 28.1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը 1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և գործիքակազմով:»։ Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-480-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-480-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.12.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.12.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.12.2024 Հիմնական ակտ 05.12.2024, ՀՕ-480-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.05.2001, ՀՕ-190 15.05.2001, ՀՕ-190 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-480-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
