Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-28814 դեկտեմբերի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջինից չորրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ օրացուցային տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե դրան նախորդող օրացուցային տարում այդ անձանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը (ներառյալ` 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցել է 30 միլիոն դրամը: Անկախ նշված չափից, ԱԱՀ վճարող համարվում են այն անձինք, որոնք` - գերազանցել են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը, - «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն չեն համարվում կամ դադարում են համարվել պարզեցված հարկ վճարողներ, - միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն (ԱԱՀ-ով հարկվող գործունեության մասով): Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն տարածվում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնող և «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզեցված հարկ վճարող համարվող անձանց վրա: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար: Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված հասույթի մեծությունից, այն անձը, որը հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնի հայտարարություն` իրեն ԱԱՀ վճարող ճանաչելու վերաբերյալ, կհամարվի այդպիսին` հայտարարությունում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ այն ներկայացնելու օրվանից: Նշված անձն ԱԱՀ վճարող է համարվում իրեն այդպիսին ճանաչելու օրվանից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային մեկ տարվա ընթացքում:»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 4 կետի «բ» ենթակետը: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից` - ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները, - մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.»: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում` ա) 1-ին ենթակետի երկրորդ մասը «արտադրողը» բառից հետո լրացնել «կամ ներմուծողը» բառերով. բ) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ,»: Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ, 20-րդ և 23-րդ ենթակետերը: Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:». բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը. գ) 6-րդ ենթակետից հանել «4-րդ և» բառերը, իսկ «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով: Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը լրացնել «ԱԱՀ վճարողի հաշվառման համարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում» բառերով: Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում` ա) 1-ին ենթակետը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի 24 1 հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված` 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը» նախադասություններով. բ) 2-րդ ենթակետի երրորդ մասից հանել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը, իսկ «միացվում են ծախսերին» բառերը փոխարինել «ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման,» բառերով: Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24 1 -րդ հոդվածով` «Հոդված 24 1 . Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով: Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում` 1) վճարվել են մատակարարներին` արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց` սույն օրենքի IV բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով. 2) գանձվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` օրենքով սահմանված կարգով և չափերով:»: Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում` ա) 2-րդ ենթակետի երկրորդ մասը «անմիջական արտադրողից» բառերից հետո լրացնել «կամ անմիջական ներմուծողից» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Սույն կետում նշված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:». բ) 3-րդ ենթակետը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և (կամ) օգտագործված» բառերով, հանել ենթակետի երկրորդ մասը. գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով` «4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:»: Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այն անձանց համար, որոնց` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:»: Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 39-րդ հոդվածը: Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածում «30 տոկոսի» բառերը փոխարինել «50 տոկոսի» բառերով: Հոդված 14. Օրենքի 43 1 -րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում, ենթակա չեն հաշվանցման:»: Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44 1 -րդ հոդվածով` «Հոդված 44 1 . Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` ԱԱՀ-ի գումարի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձը, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով, կրում է գործարքը կատարելու պարտավորություն:»: Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 27 դեկտեմբերի 2001 թ. ՀՕ-288 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-288 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2002-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1045 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.12.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2002 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 14.12.2001, ՀՕ-288 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 դեկտեմբերի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-288
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել