ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 41. Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը 1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում: 2. Խնամարկյալին համապատասխան բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմին
Ամբողջ Տեքստ
Հոդված 41. Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը 1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում:
2. Խնամարկյալին համապատասխան բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:
3. Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:
4. Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: (41-րդ հոդվածը փոփ.
22.10.25 ՀՕ-367-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
