Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՉՐԱՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՉՐԱՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2423 դեկտեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 24 | ԳԱԳԻԿ ՉՐԱՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 դեկտեմբերի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Գագիկ Չրաղյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Դիմողը 11.12.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, և խնդրել է այն ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 18, 19, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Դիմողը գտնում է, որ. «...անթույլատրելի է օրենսդրի կողմից ուղղակիորեն սահմանված «...սահմանված կարգով հայցը հարուցելով...» հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման իրավունքը պայմանավորել դատարանի կողմից այն վարույթ ընդունելու մասին որոշման կայացման փաստով հատկապես այն պարագայում, երբ բողոքաբերը բողոքի առարկա գործով ներկայացրել է օրենքով սահմանված հայց, որի ընդունելությունը մերժվել է դատավորի կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված դատարանի մատչելիության իրավունքից թե վճռաբեկ դատարանի, թե սահմանադրական դատարանի տարբեր որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների անտեսմամբ կամայականորեն զրկելու արդյունքում»:

3. Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

4. Դիմողի փաստարկների և գործի դատավարական նախապատմության վերլուծության հիման վրա դատական կազմը եզրահանգում է, որ. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 31 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Գագիկ Չրաղյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության: Բավարարել Գագիկ Չրաղյանի` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ

23 դեկտեմբերի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 դեկտեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել