ԵԿԴ/1765/02/17
Ամփոփում
քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Լուսակունք» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝` վնասը հատուցելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ Լ. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցում: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիա
Ամբողջ Տեքստ
թ ՄՇ
ՄԱՀ ՀՀ ՏՀՎԱԿԱՆՆ ՊԱԼ:
(ԹԳ
Աա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1765/02/17 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1765/02/17
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Տ. Նազարյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի հունիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Լուսակունք» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝` վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Լ. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցում:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ե Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 29.06.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ. վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 22.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ (Թովմասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 67-րդ, 74-րդ, 77-րդ ն 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ խախտումն առաջացել է Կազմակերպությանը պատկանող ՀԷԿ-ն Ընկերության բաշխման ցանցին միացնելու պահից, ինչ՝։ հաստատվում է աշխատանքային խմբի կողմից կատարված ուսումնասիրություններով: Այնուհետն, հաշվի առնելով աշխատանքային խմբի եզրահանգումները՝ Հաշվարկային կենտրոնի կողմից կատարվել է արդեն իսկ ստացված էլեկտրական էներգիայի քանակության վերահաշվարկ, ինչն էլ դրվել է պահանջի հիմքում:
Ստորադաս դատարանները չեն անդրադարձել նե ընդհանրապես որնէ գնահատականի չեն արժանացրել Ընկերության կողմից գործով ներկայացված 30.05.2006 թվականի թիվ ՏՊ-541-10(6)/0426 տեխնիկական պայմանը (այսուհետ՝ նան Տեխնիկական պայման), ինչն անելու արդյունքում կփաստեին, որ Կազմակերպությանը պատկանող «Այրք-2» ՀԷԿ-ն Ընկերության բաշխման ցանցին միացել է 01.01.2011 թվականին, որն իր հերթին հնարավորություն կտար դատարաններին որոշելու ու հստակեցնելու ինչպես խախտման, այնպես էլ պարտավորության ծագման կոնկրետ ժամանակահատվածը:
Ընկերության կողմից գործով ներկայացված ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ ցանցին միացման պահից Կազմակերպությանը պատկանող ՀԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնող առնտրային հաշվիչը փաստացի (իրական) մատակարարված էլեկտրական էներգիայի համեմատությամբ
3
գրանցել է 16.5 տոկոսով ավել էլեկտրական էներգիա, որը կազմել է 778.704 ԿՎՏԺ ն դրամային արտահայտմամբ ստացվել է 11.164.605 ՀՀ դրամի չափով գումար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վնասի հատուցման համար պարտադիր պայմանների ապացուցմանը, արձանագրել է, որ երկու ակտերը բովանդակության առումով արժանահավատ չեն, քննարկված ապացույցներն իրենց համակցությամբ չեն ձնավորել համոզմունք, առ այն, որ Կազմակերպության կողմից դրսնորվել է տնական իրավախախտում հանդիսացող ոչ իրավաչափ վարքագիծ:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում նշված այն պնդումներին, որ Տեխնիկական պայմանից հետնում է, որ ՀԷԿ-ում սարքավորումները Կազմակերպության կողմից տեղադրվել ն Կազմակերպությանը պատկանող ՀԷԿ-ն Ընկերության ցանցին միացել է մինչն 2011 թվականը: Սարքավորումների տեղադրումից հետո դրանք կնքվել են Ա նախագծային փոփոխության չեն ենթարկվել: Նշված փաստերից տեղադրման փաստը հաստատվում է Ընկերության կողմից Կազմակերպությանը տրված Տեխնիկական պայմանով, իսկ այն հանգամանքը, որ այդ սարքավորումների նախագիծը չի փոխվել, հաստատվում է Կազմակերպության տնօրենի 16.11.2016 թվականի գրությամբ, որով վերջինս ընդունել է շեղման ն խախտման փաստերը՝ միաժամանակ հայտնելով, որ իրենց ընկերությունը «Այրք-2» ՓՀԵԿ-ը գնել է 2012 թվականին, ու հաշվի առնելով, որ գնման պահից որնէ նախագծային փոփոխություն չի կատարվել, ուստի նոր սեփականատերը նշված սխալանքի հետ առնչություն չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
7. Կազմակերպության («Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ) (այսուհետ` նան Վաճառող) ն Ընկերության (այսուհետ` նան Գնորդ) միջե 02.02.2011 թվականին կնքվել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի թիվ ԷԽՊՃ-11-01 պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի 2.1-ին կետի համաձայն՝ Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան՝ նույն պայմանագրով սահմանված կարգով:
Պայմանագրի 4.3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ Գնորդը պարտավորվում է վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար՝ նույն պայմանագրով սահմանված կարգով:
Պայմանագրի 5.3-րդ կետի համաձայն՝ հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը ն ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչն հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը:
Պայմանագրի 6.1-ին կետի համաձայն վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը ստորագրելուց հետո մինչն հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր ն ներկայացնում Գնորդին:
Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` Գնորդը հաշվարկային ամսվա ընթացքում
4
առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչն հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը՝ հատուկ հաշվից:
Պայմանագրի 9.2-րդ կետի համաձայն եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարում, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրած ակտին կցել հատուկ կարծիք:
Պայմանագրի 12.1-ին կետի համաձայն՝ նույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից: Նույն պայմանագիրը գործում է մինչն 2012 թվականի հունվարի 1-ը (հատոր 1-ին, գ.թ. 17-23).
2) նուն կողմերի միջն 25.01.2012 թվականին կնքվել է թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը (այսուհետ՝ թիվ 1 լրացուցիչ համաձայնագիր), որի 2-րդ կետի համաձայն՝ Կողմերը սահմանում են, որ Պայմանագրի 12.1 կետով սահմանված Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչն 2013 թվականի հունվարի 1-ը (հատոր ՛-ին, գ.թ. 24, 25).
3) նուն կողմերի միջն 08.02.2013 թվականին կնքվել է թիվ 2 լրացուցիչ համաձայնագիրը (այսուհետ՝ թիվ 2 լրացուցիչ համաձայնագիր), որի 1-ին կետի համաձայն՝ Կողմերը սահմանում են, որ Պայմանագրի 12.1 կետով սահմանված Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչն 2014 թվականի հունվարի 1-ը (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).
4) նույն կողմերի միջն 28.02.2014 թվականին կնքվել է թիվ Յ լրացուցիչ համաձայնագիրը (այսուհետ՝ թիվ 3 լրացուցիչ համաձայնագիր), որի 2-րդ կետի համաձայն՝ (..) Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից ն գործում է մինչն Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը (հատոր 1-ին, գ.թ. 30-32).
5) 21.06.2016 թվականին Ընկերության, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ն «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ նան այն մասին, որ Ընկերության կողմից «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի քանակի վերահսկման նպատակով, սահմանազատման կետում տեղադրված թիվ 02540044 հաշվիչի գրանցված էլեկտրաէներգիայի ծախսը կեսժամյա ինտերվալներով համեմատվել է ՓՀԷԿ-ում տեղադրված թիվ 05009445 առնտրային հաշվիչի գրանցված տվյալների հետ, որի արդյունքում արձանագրվել է 16,576 շեղում՝ գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրածին: «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի առնտրային ն վերստուգիչ հաշվիչների անհամապատասխանության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ առնտրային հաշվիչը միացված է ՓՀԷԿ-ի 10կՎ կողմում տեղադրված 150/5 հոսանքի տրանսֆորմատորին, իսկ հաշվիչի լարման սնումն իրականացվում է ՓՀԷԿ-ի 6կՎ լարման կողմում տեղադրված լարման տրանսֆորմատորից, ինչը համարվում է սխալ միացում ու հակասում է ԵՄԿ տեխնիկական կանոնների պահանջներին: Նշված սխալանքը բերում է էլեկտրաէներգիայի քանակների շեղման՝ գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի
5
քանակը: ՓՀԷԿ-ում տեղակայված առնտրային հաշվառման սարքի կողմից գրանցված էլեկտրաէներգիայի քանակով հաշվարկված հզորությունը գերազանցում է ՓՀԷԿ-ում տեղակայված գեներատորների դրվածքային հզորությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության ընդունակությանը, ինչը պրակտիկորեն հնարավոր չէ: Արդյունքում արձանագրվել է, որ ՓՀԷԿ-ում առնտրային հաշվիչը գրանցում է միջինը շուրջ 16,576 ավել էլեկտրաէներգիա, ն առաջարկվել է ուղղել «Այրք-2» ՓՀԷԿ-ի սարքի ուրվակն ու կատարել նախորդ ժամանակահատվածում առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 46).
6) 23.08.2016 թվականին Ընկերության ն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ 01.01.2011 թվականից մինչն 01.06.2016 թվականը Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10կՎ լարման կողմում տեղակայված առնտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետնանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում ու Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: Կատարվել է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ՝ սկսած 01.01.2013 թվականից մինչն 01.06.2016 թվականը: Նշված ժամանակահատվածում իրական արժեքը գերազանցող էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 778.704կվտ/ժ, որն անհրաժեշտ է պակասեցնել նույն թվականի օգոստոս ամսվա Ընկերության բաշխիչ ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակից: Նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել (հատոր 1-ին, գ.թ. 47).
7) «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված՝ առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերությունը կազմել է վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտ, որի համաձայն՝ Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչն 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 44, 45).
8)16.11.2016 (թվականին Կազմակերպության տնօրենը գրություն է ուղղել Ընկերությանն առ այն, որ Կազմակերպության «Այրք ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010 (թվականի հունվարին՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջնորդությամբ ընկերությունը գնել է «Այրք ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը ն մինչն օրս ոչ մի նախագծային կամ այլ փոփոխություններ չեն կատարվել, ինչը հաստատում է յուրաքանչյուր տարի Ընկերության ու «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների մոնիտորինգի արդյունքները, ուստի նշված սխալանքի հետ նոր սեփականատերը ոչ մի առնչություն չունի: Ելնելով վերը նշվածից՝ Ընկերության կողմից 2013 թվականից վերահաշվարկ կատարելու դեպքում ընկերությունը ձեռնարկելու է համապատասխան քայլեր սխալանքի պատճառ հանդիսացող անձանց կողմից գումարը վերականգնելու նպատակով: Միաժամանակ հայտնվել է, որ 2013-2016 թվականների ընթացքում Ընկերության «Վարդենիս» մասնաճյուղի վթարային անջատումների հետնանքով իրենց
6
ընկերության կրած վնասները մոտավոր հաշվարկներով կազմում է 380.000 ԿՎՏ, որն իրենց կողմից երբնիցե չի բարձրաձայնվել (հատոր 1-ին, գ.թ. 133):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վնասի հատուցման հիմքերին, ինչպես նան փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված եերքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու հարցերիե' վերահաստատելով եախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ: (..):
Նույն հոդվածի նուն կետի 6-րդ ենթակետի համաձայն` (..) քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետնանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն Օ։`իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
7
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասնեի նե ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (րես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ՝
- վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսեր` կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ),
-` հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նան անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ Ա պարտադիր վարքագիծ դրսնորելուց ձեռնպահ մնալով,
- ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի միջն պատճառահետնանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետնանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) ն վնասի միջն կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետնանքային կապի պայմանն առկա չէ,
- վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) ն առաջացած հետնանքի՝ վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսնորվել թե դիտավորության ն թե անզգուշության ձնով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած տանձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նան վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013
8
թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցին, գտել է, որ դատարանները նախ ն առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար Ա ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական նե դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը ն կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ն 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետնում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետնյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
- պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության ն պատճառված վնասի միջն (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի թիվ ՏԴ/0041/02//1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջե պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը (տես «Էքսոլթ» սահմանափակ սպատասխանատվությամբ ընկերություն Օ»ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն
9
առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուծ անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տես Ռուզաննա (Թորոսյանն ընդդեմ Նվե Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն
10
ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում՝ ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էութան լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացություննեի ն դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր 6ամպլացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները ն հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանե ըեդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցութան մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատություը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե'ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (րես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի
11
որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վաճառողի ն Գնորդի միջն 02.02.2011 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան՝ պարտավորվելով վճարել դրա համար: Պայմանագրի 12.1-ին կետով սահմանվել է, որ նույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից ն գործում է մինչն 2012 թվականի հունվարի 1-ը: Այնուհետն՝ 25.01.2012 թվականին, 08.02.2013 թվականին ն 28.02.2014 թվականին նույն կողմերի միջե համապատասխանաբար կնքվել է թիվ 1-3 լրացուցիչ համաձայնագրեր, որոնցով սահմանվել է, որ Պայմանագրի գործողության ժամկետը համապատասխանաբար երկարաձգվում է նախ մինչն 2013 թվականի հունվարի 1-ը, այնուհետն մինչն 2014 թվականի հունվարի 1-ը, որից հետո՝ գործելու է մինչն Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
21.06.2016 թվականին Գնորդի, «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի ն «Էներգետիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ Գնորդի կողմից «Այրք ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի քանակի վերահսկման նպատակով սահմանազատման կետում տեղադրված թիվ 02540044 հաշվիչի գրանցված էլեկտրաէներգիայի ծախսը կեսժամյա ինտերվալներով համեմատվել է ՓՀԷԿ-ում տեղադրված թիվ 05009445 առնտրային հաշվիչի գրանցված տվյալների հետ, որի արդյունքում արձանագրվել է 16,576 շեղում գրանցված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցել է փաստացի արտադրածին: Այդ կապակցությամբ առաջարկվել է ուղղել «Այրք-2» ՓՀԷԿ-ի սարքի ուրվակն ու կատարել նախորդ ժամանակահատվածում առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել:
23.08.2016 թվականին Ընկերության ն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ակտ այն մասին, որ 01.01.2011 թվականից մինչն 01.06.2016 թվականը Կազմակերպության «Այրք ՓՀէԿ-2» փոքր ՀԷԿ-ի ուժային տրանսֆորմատորի 10կՎ լարման կողմում տեղակայված առնտրային հաշվիչի լարման շղթաները սնվել են 6կՎ լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներից, որի հետնանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի հաշվառման խախտում ն Ընկերությանն առաքված էլեկտրաէներգիայի քանակը գրանցվել է իրականից ավելի: Կատարվել է էլեկտրաէներգիայի վերահաշվարկ՝ սկսած 01.01.2013 թվականից մինչն 01.06.2016 թվականը: Նշված ժամանակահատվածում իրական արժեքը գերազանցող էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 778.704կվտ/ժ, որն անհրաժեշտ է պակասեցնել նույն թվականի օգոստոս ամսվա Ընկերության բաշխիչ ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակից: Նշված ժամանակահատվածի համար ամսական ներկայացված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտերը ենթակա են փոփոխման: Նշված ակտը Կազմակերպությունը չի ստորագրել:
«Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված՝ առաքված էլեկտրաէներգիայի վերահաշվարկի արդյունքների հիման վրա Ընկերությունը կազմել է վերստուգիչ հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկի ակտ, որի համաձայն՝
12
Կազմակերպության կողմից 2013 թվականի հունվար ամսից մինչն 2016 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածի համար ավել հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 11.164.605 ՀՀ դրամ:
16.11.2016 թվականին Կազմակերպության տնօրենը գրություն է ուղղել Ընկերությանն առ այն, որ Կազմակերպության «Այրք ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010 թվականի հունվարին՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: 2012 թվականի դեկտեմբերի 25-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջնորդությամբ ընկերությունը գնել է «Այրք ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը ն մինչն օրս ոչ մի նախագծային կամ այլ փոփոխություններ չեն կատարվել, ինչը հաստատում է յուրաքանչյուր տարի Ընկերության ու «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների մոնիտորինգի արդյունքները, ուստի նշված սխալանքի հետ նոր սեփականատերը ոչ մի առնչություն չունի: Ելնելով վերը նշվածից Ընկերության կողմից 2013 թվականից վերահաշվարկ կատարելու դեպքում ընկերությունը ձեռնարկելու է համապատասխան քայլեր սխալանքի պատճառ հանդիսացող անձանց կողմից գումարը վերականգնելու նպատակով:
Այլ կերպ ասած, ըստ Ընկերության, իրեն մատակարարվող էլեկտրաէներգիայի հաշվիչի սնուցումը սխալ տեղից միացնելով (ավելի թույլ լարման շղթայից միացնելով)՝ Կազմակերպության կողմից Ընկերությանը մատակարարվել է էլեկտրաէներգիայի գրանցված քանակից քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա, մինչդեռ դրա դիմաց ստացել է էլեկտրաէներգիայի գրանցված քանակության համար սահմանված վճար: Ուստի, Ընկերությունը գտել է, որ սահմանված քանակից քիչ էլեկտրաէներգիա մատակարարելով ն դրա դիմաց ավել վճարներ ստանալով՝ Կազմակերպությունն իրեն պատճառել է վնաս:
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 11.164.605 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցում:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, Աե Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 29.06.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարվել է, ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը բեկանվել է, Ա գործն ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատարանը 22.09.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ
- «գործով ներկայացված ապացույցներն արժանահավատ չեն, իսկ համակցությամբ' բավարար չեն տնական բնույթի ոչ իրավաչափ վարքագծի խախտումը հաստատված գնահապելու համար»,
- «21.06.2016 թվականին կազմված «Ակտ» վերտառությամբ փաստաթուղթը, որը Պատասխանողի կողմից ստորագրված չէ, ըստ նշված փաստաթղթի բովանդակության, կազմվել է' հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ն «Հաշվարկային Կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տեօրենների 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 205-Ա համատեղ
13
հրամանը ն ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարի 27.11.2015 թ. թիվ 466-Ա հրամանը, որոնք դատական գործում բացակայում են»,
- «վերոհիշյալ անհատական իրավական ակտերի բացակայության պարագայում հնարավոր չէ որոշել «Ակտ» կոչվող փաստաթղթի ձնավորման հիմքերը' ինչպես սուբյեկտային կազմի, այեպես էլ ուսումնասիրության շրջանակի առումով»,
- «21.06.2016 թվականին կազմված «Ակտ» վերտառությամբ փաստաթղթում ի հիմնավորումն կատարված ուսումնասիրությունների ն եզրահանգումների, վկայակոչված են կից հավելվածներ, որոնք Հայցվորի կողմից ներկայացված չեն, ն որոնց բացակայության պարագայում եշված փաստաթուղթն ամբողջական համարվել չի կարող»,
- «21.06.2016 թվականին կազմված «Ակտ» վերտառությամբ փաստաթղթի համաձայն, մի դեպքում խոսվում է հաստատապես 16.5 տոկոս շեղման մասին, սակայն եզրահաեգումը կատարված է հարաբերական ձնաչափով, այն է' «Նշված փաստերը հիմք են հանդիսանում արձանագրելու, որ ՓՀԷԿ-ում առնտրային հաշվիչը գրանցում է միջինը շուրջ 16.575 ավել էլեկտրաէներգիա», որից հեւրնում է, որ «միջին» ն «շուրջ» բառերով ձնավորված թիվը չի կարող գնահատվել որոշակի եզրահաեգում' հաշվի առնելով նան «միջինացման» հիմքերի բացակայությունը ակտում»,
- «ներկայացված գրավոր ապացույցը դրա հիմքերի բացակայությամբ պայմանավորված թույլատրելիության գնահատման անհնարինության պայմաններում' ներառյալ ներկայացված մյուս դիտարկումները, անարժանահավատ ապացույ է»,
- «անդրադառնալով 23.08.2016 թվականին Ըեկերության ն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմված «Ակտ» վերտառությամբ փաստաթղթին, որով արձանագրվել է, որ նախորդ ակտով արձանագրված խախտումը տեղի է ունեցել ավելի վաղ' 2011թ.-ի հունվարի 01-ից միեչն 2016թ.-ի հուլիսի 0-ը ժամանակահատվածում, որը ներառում է եան Հայցվորի կողմից հիշատակված 2013թ. հունվար ամսից միեչն 2016թ. հուլիս ամիսե ընկած ժամանակահատվածը, Դատարանն արձանագրում է, որ 23.08.2016 թվականին Ըեկերության ն «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմված ակտի շրջանակներում առկա չէ որնէ հիմնավորում, թե ինչի արդյունքում է ձնավորվել հետնություն առ այե, որ խախտումը տեղի է ունեցել ավելի վաղ՝ 2011թ.-ի հունվարի 01-ից միեչն 2016թ.-ի հուլիսի 01- ը ժամանակահատվածում: Դատարանի նշված եզրահանգումն ամրապնդվում է այն փաստով, որ ի տարբերություն «Վ..ուսակունք» ՍՊԸ-ի ն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸի միջն 01.04.2016 թվականին կեքված թիվ Էի4-1690 էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի, որի առեչությամբ Դատարանին ներկայացվել է նան դրա հավելվածը հանդիսացող Վաճառողի սահմանազատման /առաքման/ ն էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիրը, ըստ որի' «Լուսակունք» ՍՊԸ-ի /Վաճառող/ սահմանազատման /առաքմաե/ կետե է «Այրք-2» ՀԷԿ-ը 110/35/10 կՎ «Վարդենիս» ե/կ-ից սեվող 10կՎ «Շատվան» ՕԳ-ի թիվ 200 հենարանին ճյուղավորումով միացվող գծի գծային բաժանիչի դեպի ՀԷԿ-ի սեղմակները, 02.02.2011 թվականին կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի թիվ Էիհ/4-11-01 պայմանագրի հավելվածը, որով պետք է սահմանված լինեին Վաճառողի սահմանազատման /առաքման/ ն էլեկտրաէներգիայի հաշվառման կետերը, Դատարանին ներկայացված չէ, որպիսի պարագայում վիճահարույց է մեում խախտման համար անհրաժեշտ այեպիսի փաստի առկայությունը, թե նշված ժամանակահատվածում
14
որն է հանդիսացել սահմանազատման /առաքման/ կետը, որով ուղղակիորեն պայմանավորված է խախտման բնութագրումը»,
- «անդրադառնալով 16.112016 թվականի «Լուսակունք» ՍՊԸի տեօրեն Ի. Բադալյանի" «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ուղղված գրությանը Դատարանն արձանագրում է, որ այն չի կարող գնահատվել որպես 2011թ.-ի հունվարի 01-ից մինչն 2016թ.-ի հուլիսի 0-ը ժամանակահատվածում թույլ տրված խախտման փաստի ընդունում, հակառակը, հայտնում է արձանագրված սխալանքին ընկերության առեչության բացակայությունը, նե սխալանքի պատճառ հանդիսացող անձանց կողմից գումարը վերականգնելու նպատակով քայլեր ձեռնարկելու պատփրաստակամությունը: Դատարանի եզրահանգումը պայմանավորված է նան այն փաստով, որ Պատասխանողը հրաժարվել է ստորագրել եշված ժամանակահատվածի համար ձնավորված վերահաշվարկի արդյունքները, ինչը նս վկայում է այն մասին, որ Պատասխանողը չի ընդունել իրեն վերագրվող ոչ իրավաչափ վարքագիծը»,
- «Հայցվորի կողմից չի հիմնավորվել 21.06.2016թ.-ի դրությամբ հայտնաբերված ոչ իրավաչափ վարքագծի տնական դրսնորումը' սկսած 2013թ. հունվար ամսից, եշված փաստը հանդիսանում է վիճահարույց, հերնաբար դրա բացասական հետնանքները' ՔԴՕ 62րդ հոդվածի 6րդ մասի ուժով պետք է կրի եշված փաստի ապացուցման պարտականություն կրող կողմը, սույն դեպքում' Հայցվորը»,
- «Հայցվորի կողմից մատնանշված ժամանակահատվածի համար ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման փաստի ապացուցված չլինելու պարագայում դրանից բխող վնասի հատուցման մյուս պայմանների քենարկումը առարկա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/1765/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
