«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՂԻՆԵ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՂԻՆԵ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ- ի և քաղաքացի Հեղինե Մակարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի և 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ- ն և քաղաքացի Հեղինե Մակարյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 26-ին)` խնդրելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 14.1., 18, 19 և 20-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
1. Դիմողները գտնում են, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014թ. ՀՀ օրենքով նոր խմբագրությամբ շարադրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4- րդ մասը, որի համաձայն` վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով կարելի է մուտքագրել ՀՀ վճռաբեկ դատարան, ինչը սահմանափակում է եռաստիճան դատական համակարգում իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունները և խախտում է դատական պաշտպանության և դատարանի մատչելիության` անձանց իրավունքները:
Դիմողներն իրենց դիմումում ներկայացրել են նաև այլ փաստարկներ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր` հետևյալ պատճառաբանությամբ. դիմողների կողմից վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշումը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, անհատական դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի և քաղաքացի Հեղինե Մակարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
19 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
