Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-328-Ն6 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 6- ին «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «լիազորությունները» բառից հետո լրացնել «, պատվիրակված գործառույթների իրականացումը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 65-րդ կետով. «65) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ, բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ մասերով. «2. Սույն հոդվածի իմաստով՝ սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացումն է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում:

3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթն ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:»: Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-328-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-328-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.07.2022 Հիմնական ակտ 06.07.2022, ՀՕ-328-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.12.2001, ՀՕ-294 28.12.2001, ՀՕ-294 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-328-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել