ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 223 — Անցումային դրույթներ 1.
Ամփոփում
Հոդված 223. Անցումային դրույթներ 1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ վարչական դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյ
Ամբողջ Տեքստ
Հոդված 223. Անցումային դրույթներ 1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ վարչական դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի գրասենյակ ստացված, ինչպես նաև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է վարչական դատարանը` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։
2. Մինչև փաստաթղթերի հատուկ առաքման սակագները փոստային կապի ազգային օպերատորի կողմից հաստատվելը սույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնումը ստացականով:
3. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված՝ վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու վերաբերյալ հայցադիմումները վերադարձվում են վարչական մարմին:
4. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կայացված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք կարող է բերվել միջանկյալ դատական ակտը ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում։ Գ Լ ՈՒ Խ 33 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
