Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473 — Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473 — Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 473. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները 1. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և տուժողի (եթե կայացվելիք դատավճիռը կարող է շոշափել նրա շահերը) պարտադիր մասնակցությամբ: 2. Լրացուցիչ դատալսումների սկզբում հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը, որից հետո հաստատում է մեղադրյալի համ

Ամբողջ Տեքստ

Հոդված 473. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումները 1. Համագործակցության վարույթով լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի և տուժողի (եթե կայացվելիք դատավճիռը կարող է շոշափել նրա շահերը) պարտադիր մասնակցությամբ:

2. Լրացուցիչ դատալսումների սկզբում հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը, որից հետո հաստատում է մեղադրյալի համագործակցության փաստը և պարզաբանում դատարանին, թե հատկապես ինչում է դա արտահայտվել:

3. Մեղադրյալը և պաշտպանն իրավունք ունեն իրենց նկատառումները հայտնելու մեղադրյալի համագործակցության բնույթի և այլ էական հանգամանքների վերաբերյալ:

4. Լրացուցիչ դատալսումների ընթացքում հետազոտվում են այն ապացույցները, որոնք հաստատում են՝ 1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները. 2) մեղադրյալի՝ համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը. 3) հանցագործության բացահայտումը և այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գործում մեղադրյալի հետ համագործակցության դերը և նշանակությունը. 4) մեղադրյալի անձը բնութագրող, ինչպես նաև նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները. 5) համագործակցության արդյունքով մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ մեղադրյալի հետ կապակցված այլ անձի անվտանգության սպառնալիքի աստիճանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել