Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 257 — Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 257AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 257 — Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 257. Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը 1. Հետազոտության բարդությունից ելնելով` քննիչն իրավասու է նշանակելու հանձնաժողովային փորձաքննություն, որը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից: 2. Եթե վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկան

Ամբողջ Տեքստ

Հոդված 257. Հանձնաժողովային և համալիր փորձաքննությունը 1. Հետազոտության բարդությունից ելնելով` քննիչն իրավասու է նշանակելու հանձնաժողովային փորձաքննություն, որը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից:

2. Եթե վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկաների միաժամանակյա կիրառման հիման վրա, ապա քննիչը նշանակում է համալիր փորձաքննություն:

3. Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանն առանց հանձնաժողովային կամ համալիր փորձաքննության պահանջի, ապա հիմնարկի ղեկավարը քննիչի համաձայնությամբ իրավասու է կազմակերպելու հանձնաժողովային կամ համալիր փորձաքննություն:

4. Եթե տվյալ փորձագիտական կազմակերպության փորձագետների թվում բացակայում են համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ կամ հմտություններ ունեցող փորձագետներ, ապա փորձագիտական կազմակերպության ղեկավարի առաջարկությամբ քննիչը կայացնում է լրացուցիչ որոշում, որով սահմանում է համալիր փորձաքննությանը ներգրավվող փորձագետների կազմը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել